Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ցանկացել են պարտվել մաֆիայի ահից

Հոկտեմբեր 30,2014 10:06

Ինդոնեզիայի ֆուտբոլի ֆեդերացիան երկրի գավաթի խաղարկությունից հեռացրել է «Սլեման» եւ «Սլեմարանգ» թիմերին՝ մարզական պայքարի սկզբունքները խախտելու համար: Պատճառն այն է, որ քառորդ եզրափակչում մրցակիցները խփել են 5 ինքնագոլ, որից 3-ը՝ վերջին երեք րոպեներին:

Խաղն ավարտվել է 3:2 հաշվով՝ հօգուտ «Սլեմանի»:

Ստացված նյութերով, կարգապահական կոմիտեն եզրահանգել է, որ երկու թիմերն էլ ցանկացել են պարտվել, հաջորդ փուլ չանցնելու համար, որտեղ նրանց մրցակիցը լինելու էր տեղի մաֆիայի հետ սերտ կապված «Բոռնեո» ֆուտբոլային ակումբը:
Տեսանյութում պարզորոշ երեւում է, որ ֆուտբոլիստները դիտավորյալ են իրենք իրենց գոլեր խփում:

Թե կիսաեզրափակչում ո՞վ կխաղա «Բոռնեոյի» հետ, որոշվելու է ավելի ուշ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Global Look Press-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031