Աբովյան քաղաքում գործող շատուշատ կառույցներ հաշվի չեն առնում մի նուրբ հարց. մասնավորապես՝ թեքահարթակների անհրաժեշտության հարցը:
Մենք ուզում էինք պատկերացնել, թե ինչպես են սայլակով հաշմանդամները օգտվելու այս աստիճաններից ու այս գրասենյակի ծառայությունից: Ոչ մի կերպ չստացվեց:
Մինչդեռ առաջին քայլն իրենց խնդիրների հետ կապված հաշմանդամները սկսելու են հենց իրավական գրասենյակ դիմելուց, նրանցից օգնություն ստանալուց:
Լուսանկարը՝ Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
29.10.2014