Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարո՞ղ է արդյոք սեփականատերը «ուռճացնել» մայրության նպաստը

Հոկտեմբեր 30,2014 17:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում թեման քննարկում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը եւ իրավաբան, փաստաբան Սյուզաննա Ակրիտովան:

Արամ Աբրահամյան.- Ես սեփականատեր եմ, ձեզ ընդունում եմ աշխատանքի, դուք աշխատում եք մի քանի ամիս, հետո գնում եք դեկրետ, այս ընթացքում նշանակում եմ «Առավոտի» չափանիշներով ֆանտաստիկ աշխատավարձ, ասենք՝ 5 մլն դրամ, որոնցից կեսը ինձ ատկատ եք անում, հետո դուք գնում եք «դեկրետ», եւ պետությունը, հիմնվելով այդ 5 մլն դրամ աշխատավարձի վրա, ձեզ տալիս է ֆանտաստիկ նպաստ. հնարավո՞ր բան է, թե՞ չէ:

Սյուզաննա Ակրիտովա.– Դա հնարավոր չէ, այդ ամենը հնարավոր կլիներ միայն մինչեւ 2010 թվականը: Սակայն 2010-ին, երբ որ առաջին անգամ նշված ժամանակավոր անաշխատունակության մասին օրենքը փոփոխության ենթարկվեց, այնտեղ ոչ միայն կարգավորվում է նպաստը հղիության եւ մայրության, նախածննդյան եւ հետծննդյան նպատակային արձակուրդի, այնտեղ կարգավորվում են նաեւ ժամանակավոր բոլոր անաշխատունակության դեպքերը, երբ որ գործատուի մոտ աշխատողը ինչ-ինչ պատճառներով հիվանդանում է եւ ստանում է համապատասխան անաշխատունակության նպաստ:

Այն մոդելը, որ դուք քննարկեցիք, դա հնարավոր չէ հենց օրենքի տեսակետից, որովհետեւ 2010թ., երբ նմանատիպ դեպքեր կային, փոփոխվեց օրենքը, եւ օրենքի համապատասխան հոդվածում` 22, 23, մտավ այն դրույթը, որտեղ ասվում էր, որ ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկման կարգ գոյություն ունի. հաշվարկելու համար առաջնային պետք է նայվի` տվյալ գործատուն տվյալ աշխատակցի համար ինչ եկամտային հարկ է վճարել, այսինքն` տվյալ գործատուի կողմից եկամտային հարկի վճարման մասին է խոսքը, որը որ անհրաժեշտ է լինի 12 ամիսների համար: 12 ամիսների համար եթե դուք 5մլն-5մլն ամեն ամիս վճարեք, այդ ժամանակ 5 մլն նպաստի մասին խոսքը կգնար, բայց եթե դուք վճարում եք 2 ամիս 5 մլն, բայց իր համար 12 ամիս եկամտային հարկ չի վճարվել, ապա տվյալ միջին աշխատավարձը հաշվարկելու համար հիմք է վերցվում ըստ օրենքի նվազագույն աշխատավարձը, այս պարագայում` մեզ մոտ նվազագույն աշխատավարձը 50000 դրամ է հաշվարկված: Այսինքն` այն, ինչ որ մեր կառավարությունն ասում է` խախտումներ են տեղի ունեցել, դա այնքան էլ իրականությանը չի համապատասխանում:

Ա. Ա.– Հիմա Սյուզաննան ասում է` այդպիսի բան հնարավոր չէ, այսինքն՝ ես չեմ կարող այդպիսի բան անել: Կարո՞ղ եմ, թե՞ չեմ կարող:

Անահիտ Գալստյան.– Ես կբացատրեմ, կներկայացնեմ նաեւ իմ տեսակետը, ուղղակի ուզում եմ մի հարց տալ` դուք այստեղ խնդիր չե՞ք տեսնում:

Ս. Ա.– Ոչ, չեմ տեսնում, տեսնում եմ միայն վերահսկողության խնդիր:

Ա. Գ.- Երկրորդ հարցը` այսինքն՝ կառավարության դրած խնդիրը չեք տեսնում, որ պետական ծախսը նպատակին չի ծառայում:

Ս. Ա.- Ես ասացի՝ 12 ամսվա ստաժ պետք է ունենալ, այդ դեպքում վերջինիս աշխատավարձի չափով արդեն իսկ հարկեր է վճարվում:

Ա. Գ.- Եթե ինձ մոտ աշխատակիցը ընդունվում է 100 հազար դրամ աշխատավարձով, ես գործատուն եմ, ոչ ոք չի սահմանափակում իմ իրավունքը` հղիին ընդունել աշխատանքի, իմ իրավունքն է պարգեւատրումը նաեւ, ինչքան որ ինքս հարմար եմ գտնում, գործատու լինելով, իմ շահից, այսինքն՝ այստեղ ոչ մի իրավունք չի սահմանափակվում: Ընդունեցի, 100 հազար դրամ աշխատավարձ տվեցի, 1 մլն պարգեւատրում հանձնեցի, 100 հազարից տվեցի 24.4 տոկոս եկամտային հարկ, մլն-ից հաշվարկեցի, վճարեցի եւ տվեցի այնքան, ինչքան որ եկամտային հարկն օրենսդրությամբ հաշվարկված է, շարունակեցի այդպես: Հիմա այս մարդը կաշխատի 3 ամիս, թե ինչքան, թվաբանական հաշվարկով` եթե 3 ամիս է, 3 հատ 100 հազար գումարած 1 մլն, ստացվեց 1 մլն 300 հազար, մլն-ը բաժանում ենք 12 ամիսների, այսինքն՝ մեզ մոտ պարգեւատրումը կազմեց 1/12-ի չափով, երբ որ 1 մլն 300 հազարը բաժանում ենք 12-ի, ամսական ստացվեց մոտ 100 հազար:

Այսինքն՝ եթե այս մարդը որոշեց 12 ամիս հետո, ինքը հավասար 100 հազարով գնաց, այդ դեպքում եթե 2 ամսից ուղարկենք դեկրետի, 2 հատ հարյուր հազար` 200 հազար, գումարած մոտ 1 մլն` 1 մլն 200 հազար, բաժանենք 12-ի, կստացվի 100 հազար, դա բազմապատկենք 4.6-ով մոտ, ստացվեց 460 հազար: Այս մարդուն տվեցի դա եւ ասացի` ինչքան որ պետք է եկամտային հարկը պահվում է, այս դեպքում մի քիչ տարբեր տոկոսադրույքներ են, ու մնացած գումարը տվեցի, ասացի՝ հաջողություն: Դիտարկենք այն դեպքը, երբ 1 մլն պարգեւատրումը չեն տալիս, մարդը աշխատում է 2 ամիս, ստացվեց 200 հազար, դա բաժանեցինք 12-ի, հաստատ 66 հազարից քիչ է ստացվելու, իսկ օրենքն ասում է` նվազագույն աշխատավարձից ցածր չենք կարող վճարել, 66 հազար անգամ 4.6` ստացվում է մոտ 300 հազար ու մի քիչ, դրանից հարկումը պահեցինք, մնացածը վճարեցինք: Հիմա ես կոնկրետ թվային օրինակով ցույց տվեցի, որ եթե մարդն ընդունվում է 100 հազար դրամ աշխատավարձով, 2 ամիս աշխատում է եւ գնում է դեկրետի` ժամանակավոր անաշխատունակության արձակուրդի, որի համար օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվում եւ վճարվում է նպաստ, տարբերությունը մի դեպքում 460 հազար է, մյուս դեպքում` 300 քանի հազար: Ես չեմ կարող ասել` այսպիսի բան բոլորն են անում, եւ չեմ կարող ասել, որ այդպիսի բան ոչ ոք չի անում:

Քննարկումն`  ամբողջությամբ

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2

«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

«Առավոտ» օրաթերթ
29.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031