Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենահարուստ մարզպետը խոստովանում է, որ բիզնես ունի՝ ուրիշի անունով գրանցված

Հոկտեմբեր 29,2014 21:33

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ամենահարուստ մարզպետներից է՝ ըստ պաշտոնական հայտարարագրումների:

Նրա ունեցվածքը մոտ է Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի ունեցվածքին, որը, ինչպես հայտնի է, երկար տարիներ նախարար է աշխատել ու հայտարարագրել 52 մլն դրամ, 796 հազար դոլար, 7400 եվրո, բացի այդ, վարձակալության դիմաց ստացված վճար,շահաբաժին եւ այլ եկամուտներ՝ ընդհանուր առմամբ մոտ 33.5 մլն դրամի: Իսկ Լոռու մարզպետը հայտարարագրել է 1 մլն 613 հազարից ավելի դրամ եւ 220 հազար դոլարից ավելի գումար,բացի այդ, 5 մլն դրամ էլ փոխառություն:

Aravot.am-ը այսօր ԱԺ-ում բյուջեի քննարկմանը եկած Արթուր Նալբանդյանին հարցրեց՝ ինչպե՞ս կբացատրեք, որ Դուք, փաստորեն ամենահարուստ մարզպետներից եք: Նա արձագանքեց զարմացած եւ ուրախացած. «Հա՞, լավ է: Ես չգիտեմ ինչ հարստությանմասին է խոսքը, բայց այն, ինչ ունեմ, հայտարարագրել եմ, ոչ մի բան չեմ թաքցրել»:

Մենք ճշտեցինք՝ կարո՞ղ է մյուս մարզպետներն են թաքցրել, դրա համար Ձեր ներկայացրածով ամենահարուստն եք դարձել՝ նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ իմ գործընկերներն ինչ-որ բան թաքցնեն»:

Մեր հարցին՝ բացի աշխատավարձից, այլ եկամտի աղբյուր ունե՞ք, նախարարը խոստովանեց. «Որոշակի ընտանեկան բիզնես ունենք, որն իմ անունով չի գրանցված, բայց ունեմ, իհարկե, ունեմ: Իմ աշխատած տարիները, իմ տարիքն ինձ հնարավորություն է տալիս, որ ես զբաղվել եմ ժամանակին նաեւ բիզնեսով որոշակի, եթե դա կարելի է, իհարկե, հարստություն անվանել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031