ԱԺ դարպասների մոտ տեղի ունեցած հայտնի միջադեպի առիթով՝ ՀՀ պետական պահպանության գնդի գումարտակի հրամանատար Կարեն Հայրապետյանի եւ «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի մասնակցությամբ այսօր ՀՔԾ-ում տեղի է ունեցել առերեսում։ Այն տեւել է մոտ երեք ժամ։
Հիշեցնենք, որ հարուցված է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Վաղը՝ հոկտեմբերի 30-ին, «Ա1+»-ի լրագրողը հրավիրվել է հարցաքննության։ Սա երրորդ հարցաքննությունն է. առաջինն անցկացվել է սեպտեմբերին։
Մանրամասները կարող եք կարդալ` «Ա1+»-ի կայքում
Կարդացեք նաև