Ստեփանակերտ այցի ժամանակ Times.am-ի թղթակիցը զրուցել է Արցախի ՊԲ հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ:
-Շարքային արցախցու տեսանկյունից, Ձեզ բավարարո՞ւմ է Արցախում ստեղծված ներկայիս վիճակը կամ տնտեսական զարգացումը:
-Ես շարքային քաղաքացի չեմ, ես նախարար եմ (ժպտում է): Բայց ես գտնում եմ, որ այսօր Լեռնային Ղարաբաղի իշխանություն անում է ավելին, քան հնարավոր է, որ ժողովրդի տնտեսական կենսամակարդակը բարձրանա: Բայց դա չի նշանակում, որ ինչ գոյություն ունի, այդ ամեն ինչը բավարարում է: Բայց կրկնում եմ՝ ինչ-որ չափով կառավարությանը հաջողվում է քաղաքացիների պահանջները բավարարել և սրա մասին նաև քաղաքացիներն են ասում:
-Ուզած թե չուզած Արցախը կապված է Մայր Հայաստանի հետ, հիմա ՀՀ-ի ընդունած որոշումներն ի՞նչ ազդեցություն են ունենում Արցախի վրա և որքանո՞վ է այս պարագայում Արցախն ինքնուրույն իր որոշումներում: Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հետ կապված մտահոգություններ չկա՞ն:
-Իհարկե՝ ոչ: Ի տարբերություն շատերի՝ ղարաբաղցիները շատ ռեալ, օպտիմիստ ժողովուրդ են և վիրտուալ կամ մտացածին մտքերից հեռու են: Ղարաբաղցու տարբերությունը նրանում է, որ իրենք իրատես են: Հետո՝ Ղարաբաղը դա Հայաստանն է, եթե ճակատագրի բերումով երկու հայկական պետություն են…,բայց այն օրենքները, որ ընդունվում են ՀՀ-ում, ընդունվում են նաև այստեղ: Կարծում եմ ոչ մեկի մոտ միտք չկա, որ ապագայում երկու հանրապետություն կարող է լինել:
-Այսինքն՝ ուզում եք ասել, որ ՀՀ-ի և Արցախի միջև մաքսակետ տեղադրելը վիրտուալ մտքերի շարքի՞ց է:
– Ի՞նչ մաքսակետ, մաքսակետ չի լինի, չի կարող լինել: Դա տեխնիկապես անգամ հնարավոր չէ: Դուք սահմա՞ն եք անցել: Պատկերացնո՞ւմ եք, որ ես և դուք սահման անցնենք:
Մանրամասները կարող եք կարդալ` Times.am -ի կայքում
Ինձ մոտ այն կարծիքն է ձևավորվել, որ ՀՀ և Արցախի հանրապետությունների միջև մաքսակետի հնարավոր տեղակայման հարցը բացի որոշ եվրոպամետ հայ բատգամավորներից ու հայ լրագրողներից, ոչ ոքի չի հետաքրքրում ու ոչ ոք դրան չի անդրադառնում: Չեք կարծում, որ սա ավելի շատ պատվեր կատարելու է նման, քան իրական խնդրի: