Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ը նոր պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին՝ Դոնբասի անջատականների ընտրությունները ճանաչելու դեպքում. Росбалт

Հոկտեմբեր 29,2014 20:35

Եթե Ռուսաստանը ճանաչի Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդավար հանրապետությունների» նոյեմբերի 2-ին կայանալիք ընտրությունները, ապա Եվրոմիությունը ոչ միայն կվերանայի ՌԴ նկատմամբ պատժամիջոցները, այլև Մոսկվայի դեմ նոր միջոցներ կձեռնարկի, զգուշացրել է Ռուսաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Վիգուադաս Ուշացկասը, փոխանցում է «Ռոսբալտ»-ը՝ հղում անելով ուկրաինական «Ինտերֆաքս»-ին:

«Մենք մտահոգված ենք այն հարցով, որ Ռուսաստանը պատրաստ է դիտորդներ ուղարկել և ճանաչել ընտրությունները, որոնք նշանակել են ինքնահռչակ իշխանությունները և որոնք հակասում են Մինսկի համաձայնագրերին», – ասել է Ուշացկասը Մոսկվայում՝ ավելացնելով, որ Ռուսաստանի այդ քայլը չի նպաստի իրավիճակի լարվածությունը նվազեցնելուն և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վստահությանը:

Ուշացկասը նաև կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի իրավիճակը սառեցված հակամարտության հատկանիշներ է ձեռք բերում, «որից ոչ ոք չի շահում՝ ո՛չ տեղի բնակիչները, ո՛չ ռուսները, ո՛չ էլ Ռուսաստանի հետ ԵՄ հարաբերությունները»:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 28-ին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել էր, որ Մոսկվան ճանաչելու է Ուկրաինայի արևելքի անջատականների ընտրությունները:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031