Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը հանդիպել է Հորդանանի թագավորին

Հոկտեմբեր 29,2014 19:40

Հորդանանի Հաշիմյան Թագավորության Թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի հրավերով նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Հորդանան:

Թագավորի նստավայրում տեղի է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի եւ Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդի առանձնազրույցը: ՀՀ նխագահը շնորհակալություն է հայտնել Հորդանանի Հաշիմյան Թագավորություն կատարած իր այցի ընթացքում Հայաստանի պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար: Հայաստանի նախագահը եւ Հորդանանի Թագավորն անկեղծ բարեկամական մթնոլորտում անդրադարձել են երկու երկրների հարաբերությունների զարգացման եւ փոխշահավետ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարին: Զրուցակիցները երկուստեք հանձնառություն են ստանձնել քաղաքական երկխոսությունը, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում համագործակցությունը բարձրացնելու որակական նոր մակարդակի: Հանդիպմանն անդրադարձ է եղել տնտեսական համագործակցության խորացմանն ու առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը, երկուստեք վերահաստատվել է, որ երկու երկրների միջեւ փոխհարաբերությունները հիմնված են բարի կամքի, փոխադարձ հարգանքի եւ փոխվստահության, ինչպես նաեւ երկու ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամության վրա:

8852

Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թագավոր Աբդալլահ Երկրորդի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ մի շարք ոլորտներում հայ-հորդանանյան համագործակցության խորացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Մասնավորապես ստորագրվել են՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ դիվանագիտական անձնագիր կրող անձանց մուտքի վիզա ստանալու պահանջից ազատելու մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ առողջապահության եւ բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ տնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության քաղաքացիական ավիացիայի կարգավորման հանձնաժողովի միջեւ փոխըմբռնման հուշագիր, Հայաստանի Հանրապետության Երեւան քաղաքի եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության Ամման քաղաքի միջեւ քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության առեւտրաարդյունաբերական պալատի, Հորդանանի Հաշիմյան Թագավորության առեւտրի պալատի եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության արդյունաբերական պալատի միջեւ համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության առեւտրաարդյունաբերական պալատի, Հորդանանի Հաշիմյան Թագավորության առեւտրի պալատի եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության արդյունաբերական պալատի միջեւ Հայ-հորդանանական գործարար խորհրդի ստեղծման մասին, Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի (Հայաստանի Հանրապետություն), Ամմանի առեւտրի պալատի եւ Ամմանի արդյունաբերական պալատի (Հորդանանի Հաշիմյան Թագավորություն) միջեւ փոխըմբռնման հուշագիր:

Ի պատիվ պաշտոնական այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդի անունից տրվել է աշխատանքային ճաշ:

Արարողակարգի համաձայն, Հայաստանի նախագահը եւ Հորդանանի Թագավորը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-հորդանանյան բարեկամությանն ու երկու բարեկամ ժողովուրդների պատմական առնչություններին, միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակին եւ դրանց զարգացման հեռանկարին:

ՀՀ Նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031