Մոսկվան փորձում է հաղթահարել Հայաստանի հետ կապի դժվարությունները Վրաստանի միջոցով: ՌԴ մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը հայտնել է, որ այս հարցի հետ կապված իրենք մի շարք հանդիպումներ են ունեցել վրացի գործընկերների հետ, փոխանցում է «Մեսենջեր Օնլայն»–ը:
Բելյանինովը նշել է, որ Վերին Լարսի անցակետը եղանակի անբարենպաստ պայմանների պատճառով հաճախակի փակվում է:
«Առկա են նաև օդային երթուղիներով բեռներ փոխադրելու տարբերակներ, սակայն դրանք շատ թանկ են: Մենք նոյեմբերին պատրաստվում ենք հանդիպել Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի մեր գործընկերների հետ, որպեսզի քննարկենք այս հարցերը: Վերը նշված խնդիրները քննարկելու համար մեր հայ գործընկերների հետ մենք ամեն օր ենք հանդիպում: Հայաստանը Ռուսաստանի հետ սահման չունի, ինչը ավելորդ բարդություններ է առաջացնում», – ասել է նա:
Կարդացեք նաև
Դաղստանի ավտոճանապարհային ոլորտի ղեկավար Զագիդ Խուչաբարովը հայտնել է, որ իրենք 30 միլիարդ ռուբլի կծախսեն Ավարո-Կախեթի ճանապարհահատվածը կառուցելու համար:
Մինչդեռ վրացական կողմը հայտնում է, որ Դաղստանի ճանապարհի կառուցումը օրակարգում չէ:
«Այս հարցի համար երկու հիմնական գործոն կա՝ անվանարկությունն ու տնտեսական օգուտները: Մասնագետները պետք է երկուսն էլ ուսումնասիրեն, ու մենք պետք է հասկանանք, թե ինչ ռիսկեր կան և ինչ օգուտ կստանանք ճանապարհի կառուցումից: Ամեն դեպքում, պետք է ծանրութեթև անենք թույլատրություն տալուց առաջ», – ասել է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարար Գիորգի Կվիրիկասհվիլին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ