Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհային ոստիկանությունը «ռեյդ» է անում Գյումրիում

Հոկտեմբեր 29,2014 18:05

Արդեն երկու օր է` ճանապարհային ոստիկանության աշխատակիցները խիստ հսկողություն են սահմանել Գյումրու ամենակենտրոնական հատվածներում: Օրինակ` երեկ Երևանյան խճուղում մենք ականատես եղանք, թե ինչպես էին ճանապարհային ոստիկանության միանգամից մի քանի մեքենաներ շրջափակել խճուղին: Այսօր նույն պատկերը Գյումրու Շիրակացի փողոցում էր: Այնպիսի տպավորություն է, թե Գյումրիում արտակարգ դեպք է տեղի ունեցել, հետևաբար և քաղաքը շրջափակվել է ոստիկաններով:
Շիրակի մարզային ոստիկանությունից մեզ փոխանցեցին, որ ոչ մի արտառոց դեպք էլ տեղի չի ունեցել քաղաքում, պարզապես ՃՈ աշխատակիցները իրենց աշխատանքն են իրականացնում:

Իսկ վարորդներից ոմանք մեզ փոխանցեցին, որ ամեն ամսի վերջին օրերին նույն պատմությունն է, ոստիկանությունը բյուջե լցնելու խնդիր ունի…
Նկատենք, որ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները վատ չէին անի, եթե անձնական մեքենաներից բացի, մի քիչ էլ հսկողություն սահմանեին քաղաքային տրանսպորտին, հատկապես մեկը մյուսի հետ մրցակցության մեջ մտնող «Էքսպրես»
երթուղու միկրոավտոբուսների և 1-ին համարի ավտոբուսների վարորդներին: Վերջիններս, բացարձակապես հաշվի չառնելով, որ գործ ունեն մարդկային կյանքի հետ, հաճախակի են վազանց անում միմյանց, միայն թե տվյալ կանգառ ավելի շուտ հասնեն ու ավելի շատ ուղևորներ փոխադրեն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031