Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դիլիջանի բժշկական կենտրոնը մասնավորեցվել եւ լուծարվում է

Հոկտեմբեր 29,2014 17:30

Հոկտեմբերի 23-ին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ասուլիսում հարց հնչեց Դիլիջանի բժշկական կենտրոնի վերաբերյալ, որ Դիլիջանի պոլիկլինիկայի շենքը տրվեց նորաստեղծ «Տավուշ» բժշկական կենտրոնին, պոլիկլինիկայի աշխատողները տեղավորվեցին Դիլիջանի բժշկական կենտրոնում, ուր որոշ դեպքերում բժշկական տարբեր ծառայությունների աշխատակիցներ ստիպված տեղավորվեցին նույն սենյակում: Դիլիջանի ԲԿ-ի աշխատողներն անհանգստացած են իրենց հետագա աշխատանքի համար: Հ. Աբովյանը հայտնեց , որ Դիլիջանի ԲԿ-ն մասնավորեցվել է դեռեւս մինչեւ իր մարզպետ նշանակվելը, իրենք ակնկալում են բավական լավ բժշկական կենտրոն ունենալ: Մարզպետն ասաց, որ Դիլիջանի ԲԿ-ի աշխատակիցները չպետք է անհանգստանան, քանի որ մինչեւ 2015 թվականի տարեվերջ ծրագրերը հաստատված են, տեխնիկապես հագեցած, առողջացած բժշկական կենտրոն է լինելու:

Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքից տեղեկանում ենք, որ մարզպետ Աբովյանի հոկտեմբերի 22-ի կարգադրությամբ «Դիլիջանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գույքագրում կատարելու նպատակով հանձնաժողով է ստեղծվել; Կարգադրության մեջ նշված է , որ Դիլիջանի բժշկական կենտրոնի լուծարումը կատարվում է ՀՀ կառավարության 2014թ. հունվարի 23-ի թիվ 116-Ա որոշմամբ: Մարզպետը նորաստեղծ գույքագրման հանձնաժողովին կարգադրել է 10 օրվա ընթացքում Դիլիջանի ԲԿ-ում կատարել գույքագրում եւ գույքն ու համապատասխան փաստաթղթերը սահմանված կարգով հանձնել լուծարման հանձնաժողովին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031