Ճի՞շտ է, որ Ձեր կինն ու քույրը բնակարան են ձեռք բերել Փարիզում եւ այն ձեւակերպել ձեր քրոջ անունով: Այսօր լրագրողների հետ զրույցում Aravot.am-ի հարցին Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը կտրուկ պատասխան տվեց. «Դա լկտիություն է, լկտի սուտ է, անհարմար չեն զգում, այդպիսի բաներ են ասում»:
Հիշեցնենք, որ «Չորրորդ իշխանությունը» հրապարակել էր, թե որքան մեծ ունեցվածք է հայտարարագրել Արամ Հարությունյանը եւ տեղեկացրել նաեւ այդ նոր բնակարանի մասին՝ Փարիզում: Բացի այդ, նա հայտարարագրում նշել է, որ ունի 3 բնակարան, 3 հողամաս:
Արամ Հարությունյանը հարցին՝ ճի՞շտ է, որ Դուք եք դառնալու տարածքային կառավարման նախարար՝ պատասխանեց. «Դա իրականությանը չի համապատասխանում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ