«Սիրիայի ազատ բանակ»-ի (ՍԱԲ) մի շարք մարտիկներ հոկտեմբերի 29-ին Թուրքիայից հատել են Սիրիայի սահմանը, որպեսզի Քոբանիում միանան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվող քուրդ զինյալներին, հայտնում է «Հուրիեթ»-ը՝ վկայակոչելով թուրք պաշտոնյայի:
Պաշտոնյան, որը չի ցանկացել անունը հրապարակել, ասել է, որ գիշերը ավտոբուսներով ՍԱԲ-ի 150 մարտիկների են տեղափոխել սահմանից այն կողմ:
SOHR բրիտանական կազմակերպությունը, որը զբաղվում է Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանությամբ, հաստատել է այս լուրը, սակայն նշել, որ 50 մարտիկներ են անցել սահմանը:
Գիշերը Իրաքից Թուրքիա են ժամանել նաև քուրդ զինյալները ու սահմանի մոտ սպասում են, որ իրենց տեղափոխեն Քոբանի՝ մարտերին մասնակցելու:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ