Այսօր ԱԺ-ում 2015-ի բյուջեի քննարկման ժամանակ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը նախ բացատրեց, թե ինչու այսօրվա քննարկմանը չի եկել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բոյկոտեց քննարկումը՝ Տարոն Մարգարյանի եւ Սուրիկ Խաչատրյանի բացակայության պատճառով՝ ասելով, որ եթե նրանք կարեւոր գործեր ունեն եւ արդեն 3 տարի է՝ չեն գալիս բյուջեի քննարկումներին, ինքն էլ կարեւոր գործեր ունի:
Կամո Արեյանը բացատրեց, թե համաձայնագիր ստորագրելու է գնացել Տարոն Մարգարյանը, դրա համար այսօր նրա փոխարեն ինքն է եկել: Նա Սերժ Սարգսյանի պատվիրակության հետ հիմա գտնվում է Հորդանանում:
Կորյուն Նահապետյանը հարցրեց, թե նոր մանկապարտեզներ կառուցելու ծրագրեր կա՞ն՝ Կամո Արեյանն էլ պատասխանեց, որ որոշ ծրագրեր ունեն ծայրամասային թաղամասերում կառուցելու, բայց դեռ չի ուզում առաջ անցնել եւ ասել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ