«Սա խոսում է նրա մասին, որ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խումբը ակտիվացրել է իր աշխատանքները»,- այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Սարգսյան-Օլանդ Ալիեւ հանդիպմանը, հայտարարեց ԱԺ պատգամավոր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը:
Նա դրական է գնահատում այդ հանդիպումը՝ պատճառաբանելով, որ Ադրբեջանը միշտ ցանկացել է խուսափել Մինսկի խմբից եւ բանակցությունները տանել այլ հարթակներ. «Հասկանալի է, որ Մինսկի խումբը մասնագիտացել է, խնդիրը ամբողջովին ուսումնասիրել է: Եվ խնդրի ամբողջովին ուսումնասիրության արդյունքում պարզ է, որ Ադրբեջանի համար ցանկալի լուծումներ չեն տրվի»:
Ըստ նրա՝ խնդրի կարգավորման մասին խոսելը դեռ վաղ է, իսկ մնացած խնդիրները՝ վստահության ամրապնդումը, լարվածության նվազումը լուծելի հարցեր են. «Գործընթացի ընթացքը շատ կտեւի, կարեւորն այն է, որ պատերազմ չլինի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ