Լրահոս
Օրվա լրահոսը

Արտուշ Հակոբյան. «Տեսեք ինչ նողկալի են այդ ոստիկանները, դրանք սովետական ոստիկաններ չեն, մուսոր են»

Հոկտեմբեր 29,2014 15:57

«Բանդայի գործով» այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մի քանի միջնորդություններով հանդես եկավ ըստ մեղադրանքի կողմի՝ պարագլուխ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը: Նա հայտարարեց, որ նախաքննության ժամանակ իր պաշտպանյալի հորը զանգել է ԱԱԾ աշխատակից ներկայացած մի անձնավորություն եւ իբր կաշառքի դիմաց առաջարկել, որ Արտուշ Հակոբյանի մատնահետքը իբր գտնված «Մակարովի» վրայից, հանվի:

Banda_2

Արտուշ Հակոբյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց նախաքննության մարմնի ապօրինի քննչական գործողություններին, ասելով, թե հայրը 20 տարի իր ետեւից է եկել եւ չէր կարող միամիտ լիներ: Որ ինքը ամեն ինչի կարող էր դիմանալ, անգամ ծեծի, սակայն ոստիկանների «ցածրությանը», այն՝ որ 80 տարեկան մարդուն ինքը չէր կարող թույլ տալ, որ փակեին: «Փակել էին կնոջս, ախպորս, ընկերներիս: Տեսեք ինչ նողկալի են, նրանք սովետական ոստիկաններ չեն, մուսոր են: Ո՞վ են դրանք, ո՞ւմ եք դուք պաշտպանում»,- ասաց՝ դիմելով դատախազ Սասուն Խաչատրյանին:

Banda_4 Banda_3 Banda_1

Ի դեպ, Հովիկ Արսենյանը հայտնեց, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան է դիմել 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանապետի առաջին տեղակալը, որպեսզի իրականացնեն «ներքին դիտում» Արման Դալլաքյանի (հանգուցյալ) եւ Արտուշ Հակոբյանի նկատմամբ, այն դեպքում, երբ Արտուշ Հակոբյանը կալանավորվել է սեպտեմբերի 24-ին, իսկ Արման Դալլաքյանը՝ սեպտեմբերի 25-ին:

Մանրամասները՝ քիչ հետո:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031