Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծառայողական քննության ընթացքում պարզվել Է, որ մինչև բերման ենթարկվելը Ա. Թամարյանի մարմնի վրա առկա են եղել վերը նշված վնասվածքները

Հոկտեմբեր 29,2014 15:51

ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի www.policemonitoring.org ինտերնետային կայք էջում 27.10.2014 թ. զետեղված «Ահազանգի հետքերով» հրապարակման մեջ նշված է, թե հոկտեմբերի 26-ին իրենց թեժ գծի հեռախոսահամարին է զանգահարել ոստիկանության Տարոնի բաժնի ՁՊՎ-ում գտնվող Արմեն Թամարյանը և տեղեկացրել, որ իրեն ոստիկանները ծեծել են և պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում: Դիտորդական խումբը, ինչպես նշված է հրապարակման մեջ, «արձագանքել է ահազանգին, ոստիկանության Տարոնի բաժնի ՁՊՎ-ում հանդիպել Ա. Թամարյանի հետ, արձանագրեց նրա մարմնական վնասվածքները և գործի հետ կապված որոշ այլ փաստեր, որոնց վերաբերյալ հայտարարություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ հատուկ քննչական ծառայություն»:

Իրականությունը հետևյալն է:

Հոկտեմբերի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ժամը 04:45-ին ձերբակալված Արմեն Թամարյանին ոստիկանության Տարոնի բաժնի հերթապահ մասի ՁՊՎ ընդունելու ժամանակ, նրա մարմնի զննությամբ, աջ հոնքի և աջ բազկի հետին մակերեսին հայտնաբերվել են քերծվածքներ։ Հրավիրվել Է շտապօգնության բրիգադ: Բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում Ա. Թամարյանը հայտարարել և դիմում Է ներկայացրել, որ վնասվածքները ստացել է Վանաձորի Թամանցիների փողոցի թիվ 2/Ա հասցեից ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկվելու ժամանակ, բաժնի ծառայողների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով։

Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի կողմից նույն օրը նշանակվել է ծառայողական քննություն:

Նախկինում մի քանի անգամ դատապարտված Արմեն Թամարյանը՝ «Ջութակ» մականունով, վերջին անգամ մեղադրվել է կնոջը խոշտանգելու համար, կալանքից ազատվել է 2014 թ. հոկտեմբերի 1-ին, իսկ նույն ամսվա 24-ի երեկոյան սպանության սպառնալիքներ է տվել Վանաձորի Թամանցիների փողոցի թիվ 2/Ա
տան բնակչուհի Զարիկ Խ.-ին, այրել Է նրա տան սառնարանի վրայի ծածկոցը, ինչի մասին Զարիկ Խ.-ն նույն օրը, ժամը 21:40-ին, ահազանգել Է ոստիկանության Բազումի բաժին։ Հանցագործությունը կատարելուց հետո Ա. Թամարյանը նշված հասցեից, որտեղ կնոջ հետ բնակվել են վարձով, դիմել է փախուստի։ Գիշերը, ժամը 02:40-ին, ոստիկանության ծառայողները նրան հայտնաբերել են նույն հասցեում, բերման ենթարկել ոստիկանության բազումի բաժին, ապա ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ էլ ձերբակալվել Է։

Ծառայողական քննության ընթացքում պարզվել Է նաև, որ մինչև բերման ենթարկվելը Ա. Թամարյանի մարմնի վրա առկա են եղել վերը նշված վնասվածքները և ոստիկանների այն հարցմանը, թե ինչ հանգամանքներում է ստացել դրանք, նա հրաժարվել Է պարզաբանումներ տալ (ոստիկանության Բազումի բաժնի բերման ենթարկված անձանց մատյանում հերթապահի կողմից գրանցվել են նշված վնասվածքները)։ Ա. Թամարյանն առանց պատճառի հրաժարվել Է բուժօգնությունից, չի ստորագրել բերման ենթարկելու, իր իրավունքների ծանուցման, անձնական խուզարկության արձանագրությունների տակ։
Ոստիկանության Տարոնի բաժնի հերթապահ մասի ՁՊՎ ընդունվելուց հետո Ա. Թամարյանը առողջության գանգատներ Է ներկայացրել, որոնց հիման վրա հրավիրվել են շտապօգնության բրիգադաներ և հոգեբույժ, որոնք ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն և ձերբակալված անձանց բուժզննության մատյանում կատարել համապատասխան գրառումներ։

Ա. Թամարյանի մարմնի վրա հայտնաբերված մարմնական վնասվածքի վերաբերյալ իրազեկվել Է վարույթն իրականացնող մարմինը։ ՁՊՎ-ում գտնվելու ընթացքում նա հայտարարել Է, թե իբր ինքը հոգեկան հիվանդ Է, որի հիման վրա ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները գրավոր հարցում են կատարել Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր, սակայն բանավոր պատասխան են ստացել, որ Ա. Թամարյանը հաշվառված չէ, իսկ հետազոտություն կարող են կատարել առաջիկա աշխատանքային օրը: Հոկտեմբերի 26-ին Թամարյանը ոստիկանության Տարոնի բաժնի հերթապահ մասի պետին հայտնել է, որ ինքը հոգեկան հիվանդության վերաբերյալ ալ փաստաթղթեր և բժշկի կողմից նշանակված հոգեմետ դեղեր ունի մոր տանը, խնդրել է թույլատրել զանգահարել մորը և զանգահարելու խնդրանքով դիմում է ներկայացրել բաժնի պետին։ Նրան թույլատրվել է զանգահարել հարազատին և այդ նպատակով տրամադրվել է հերթապահ մասի բջջային հեռախոսը: Սակայն մորը զանգահարելու փոխարեն Ա. Թամարյանը զանգահարել է ՀՀ ոստիկանության համակարգի ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի թեժ գծի հեռախոսահամարին…

Հավելենք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 19:00-ին, կալանավոր Ա. Թամարյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031