Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյանը Երեւանի ավագանուն առաջարկեց ՀՀԿ-ի «շիլա-շփոթը վերացնել» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 29,2014 14:59

Քաղաքացի էդվարդ Սիմոնյանը Երեւանու ավագանուն միջնորդություն է ներկայացրել` խորհրդային տարիներին պատմական գիտությունների դոկտոր- պրոֆեսորի կոչմանն արժանացած Համբարձում Կարապետյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ տեղադրել Կիեւյան 22 հասցեում: Այսօր Երեւանի քաղաքապետարանում, ավագանու նիստին, այս հարցը քննարկելիս Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թամար Պողոսյանից, որը վստահեցրեց, որ հանձնաժողովն այս հարցը մանրամասն քննարկել է եւ դրական եզրակացություն տվել, հետաքրքրվեց, թե «այդ մանրամասն քննարկումների արդյունքում պարզե՞լ եք, որ Համբարձում Կարապետյանը լենինիզմով է զբաղվել»:

Baxshyan-Tamar Poghosyan
Ավագանու անդամ Աստղիկ Գեւորգյանին հետաքրքրում էր, թե, քանի որ այս հարցը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել, պետք է առաջնորդվել ըստ հասարակարգի՞, թե այն հետքի, որն այդպիսի մարդիկ թողել են մեր պատմության մեջ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Հորդանանում լինելու հետեւանքով ավագանու նիստը վարող Կամո Արեյանն ասաց. «Պատմությունն, ընդհանուր է, իմ պատասխանը մեկն է՝ մենք չենք կարող մասնակի կարծիքների վրա ջնջել հարյուրամյա պատմությունը: Սա է պատասխանը անցնում ենք քվեարկության»:

Ավագանին հավանություն տվեց հուշատախտակի տեղադրմանը, որին դեմ քվեարկեց Դավիթ Սանասարյանը:

Barev Yerevan

Առավել բուռն քննարկում ծավալվեց Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրման հարցի շուրջ: Դավիթ Սանասարյանն առաջարկեց Նժդեհի արձանը տեղադրել ոչ թե Վերնիսաժի հարակից այգում, որտեղ նախատեսված է արձանի տեղը, այլ՝ Նժդեհի հրապարակը կարգի բերել եւ արձանը դնել հենց հրապարակում՝ Սպանդարյանի արձանի փոխարեն: Կամո Արեյանն ասաց, որ իրավական առումով ոչ մի փաստաթուղթ չկա, որը կպարտադրի, որ արձանն անպայման տեղադրվի հենց այն փողոցում, որի անունով է արձանը:

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ավագանու անդամ Անահիտ Բախշյանի կարծիքով, պետք է այս հարցը հետաձգել եւ եւս մեկ անգամ քննարկել: Նույն խմբակցության ավագանու անդամ Ստեփան Սաֆարյանն էլ, ասաց, որ արձանի առաջարկությունն արել է ՀՀԿ-ն. «Մենք, պարզապես ուզում ենք ուղղենք այս շիլա-շփոթը, խնդիրը դրա մասին է, ցանկալի չէ Երեւանում ունենալ Նժդեհի անունը կրող մի քանի հրապարակ, փողոցներ, մեր քաղաքացիների հարմարավետության, կողմնորոշման առումով միայն: Շիլա- շփոթից ազատվելու խնդիր ունենք»: «Բարեւ երեւանի» ավագանու անդամների համար արձանի մակետն ընդունելի էր ի տարբերություն Առնո Բաբաջանյանի արձանի:

Avagani-1

ՀՀԿ խմբակցության ավագանու անդամ Լեւոն Իգիթյանն էլ նկատեց՝ «Արձանների մասին խնդրում եմ զգույշ խոսեք, ափռ-ցփռ բաներ մի ասեք»:

Թամար Պողոսյանն արձագանքելով «Բարեւ Երեւանի» ավագանու անդամներին՝ ասաց, որ Նժդեհի արձանի համար, երբ հայտարարվել է մրցույթ, արձանի տեղը մրցույթի պայմաններից մեկն է եղել:

Հակառակ Անահիտ Բախշյանի՝ Նժդեհի արձանի հարցը հետաձգելու խնդրանքին, Կամո Արեյանը դրեց քվեարկության եւ հարցը համարեց փակված:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031