Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Սահմանադրական փոփոխությունները Հայաստանի պրոռուսական քաղաքականությունը պահելու համար է». փորձագետ

Հոկտեմբեր 29,2014 14:18

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը Հայաստանի իշխանությունների շահագրգռվածության պատճառը սահմանադրական փոփոխությունների հարցում պայմանավորում է Ռուսաստանի ազդեցությամբ:
Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում նա ասաց, որ ցանկացած երկրում նախագահական ընտրությունները արտաքին գործոնի համար ռիսկային են: Հայաստանի դեպքում՝ Ռուսաստանի համար է ռիսկային: Ըստ նրա, եթե նախագահի թեկնածուներից մեկն էլ լինի հակառուսական տրամադրվածությամբ, շատ հնարավոր է, որ երկրում արտաքին քաղաքականությունը փոխի:

«Սահմանադրական բարեփոխումների քննարկումները կենտրոնացած են կառավարման համակարգը փոխելու թեմայով: Անցած տարվա նախագահական ընտրություններին նախագահի թեկնածուները բացի մեկից ունեին պրոռուսական կողմնորոշում, բայց մեկ թեկնածուն արեւմտյան կողմնորոշմամբ, կարող է իրավիճակ ու երկրի արտաքին քաղաքական կուրսը փոխել: Լուրջ մտավախություններ ունեմ, որ սահմանադրական փոփոխություններն ավելի շատ արտաքին գործոնի լոբբինգի արդյունք է, քան թե ներքին քաղաքական զարգացումների»:

Նա նաեւ պատահական չի համարում, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ձեւավորման մասին Սերժ Սարգսյանի հրամանագիրը ստորագրվել է անցած տարվա սեպտեմբերի 4-ին՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշումից մեկ օր հետո. «Իրականում սահմանադրական փոփոխությունները Հայաստանում պահանջված են, բայց քննարկումների մակարդակը, խորությունը հուշում են, որ դա երկիրը որոշակի արտաքին կողմնորոշման մեջ ստաբիլ պահելու մեխանիզմ ստեղծելու համար է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031