Լրահոս
Օրվա լրահոսը

Քեթրին Լիչ. «Հույս ունենք, որ 2015 թվականին հայ-թուրքական հարաբերություններում խորհրդանշական քայլ կկատարվի»

Հոկտեմբեր 29,2014 14:12

«Թուրքիան մեզ համար ՆԱՏՕ-ում արժեքավոր գործընկեր է»,- այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը:
Նա նշեց, որ իրենք խրախուսում են Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցումը, եւ այդ իսկ պատճառով Եվրամիությունը եւ նրա անդամ երկրները ուրախ էին 2009 թվականին ստորագրված արձանագրությունների համար. «Մենք հույս ունենք, որ 2015 թվականին, որը շատ խորհրդանշանակ է Հայաստանի համար, հայ-թուրքական հարաբերություններում խորհրդանշական քայլ կկատարվի»:

Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելի խոսքերով՝ երկու դեսպանատների կազմակերպած փոքրիկ միջոցառումների շարքով ցանկանում են ոչ միայն ոգեկոչել Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը, այլ նաեւ՝ նայել դեպի ապագան եւ ցույց տալ, որ հին թշնամությունները վերացնելու հնարավորություններ կան. «Առաջին աշխարհամարտը Եվրոպայում ավարտվել է, բայց դա մեծ ջանքեր է պահանջել: Այն, ինչին մենք հասանք Երկրորդ աշխարհամարտից հետո, մեծ ջանքերի արդյունք էր, անշու՛շտ, կար նաեւ որոշակի դիմադրություն, բայց այն ամենը, ինչին որ հասանք, ցույց տվեց, որ դա հնարավոր է: Այս ամենը մեզ ցույց տվեց, որ պետք է ներողություն խնդրել, պետք է նաեւ հաշտեցման դիրք բռնել, եւ մենք հույս ունենք, որ Թուրքիան առաջիկա տարիների ընթացքում կմտածի այս հարցի շուրջ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031