Ֆուտբոլի Անգլիայի առաջնության «Վեսթ Բրոմվիչ»-«Կրիստալ Փելաս» թիմերի հանդիպման մրցավար Մարկ Կլատենբուրգը կրկնակի պատժվել է:
Համաձայն կանոնակարգի, հանդիպման մրցավարը ստադիոն պետք է ժամանի եւ մեկնի իր օգնականների հետ միասին` նույն ավտոբուսով: Սակայն 39-ամյա Կլատենբուրգը խաղից անմիջապես հետո իր մեքենայով շտապ մեկնել է Նյուքասլ` փոփ երգիչ Էդ Շիրանի համերգին հասնելու նպատակով: Դրա համար նա որակազրկվել է մեկ տուրով: Սակայն պատժի ժամկետը կարող է ավելացվել, որովհետեւ նա հանդիպումից հետո նաեւ հեռախոսով զրուցել է «Կրիստալ Փելասի» գլխավոր մարզչի հետ, որը մի քանի դրվագների հետ կապված անհամաձայնություններ է ունեցել մրցավարի հետ: ԱՊԼ կանոնակարգը սահմանում է, որ մրցավարը թիմերի մարզիչների հետ շփվել կարող է առնվազն խաղի ավարտից կես ժամ հետո, այն էլ` ոչ հեռախոսով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` SID-ի
Կարդացեք նաև