Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը փարիզյան եռակողմ հանդիպումից հետո շփոթված ու վազքով նստել է մեքենա

Հոկտեմբեր 29,2014 14:07

«Հայկական կողմը մեկ խնդիր ուներ Փարիզում. օգոստոսի սկզբին տեղի ունեցած ռազմական հաջողությունը կապիտալիզացնել բանակցությունների սեղանին»,-այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Փարիզում տեղի ունեցած՝ ՀՀ-ի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների եռակողմ հանդիպմանը, այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նա հանդիպումը դիտարկում է որպես օգոստոսյան լարված իրադարձություններին հետևած բանակցությունների շարունակություն:

Ըստ քաղաքագետի՝ հայկական կողմին հաջողվել է լուծել այդ խնդիրը: Այս առիթով Հրանտ Մելիք-Շահնազարյանը պարզաբանեց. «Զգացվում էր, որ Ալիևը որևէ նոր գործողություն չունի: Եթե նախկինում խաղաղ բանակցությունները շարունակելը, պատերազմ չվերսկսելու իրենց պատրաստակամությունը Ալիևի խաղաքարտերից էին, ապա հիմա այդ խաղաքարտերից նա զրկված է»: Հրանտ Մելիք-Շահնազարյանը դրական է համարում այն, որ կողմերը ևս մեկ անգամ վստահեցրին այն, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մեկ ձևաչափ կա՝ Մինսկի խմբի ձևաչափը:

Aravot.am-ի հարցին՝ կարելի՞ է, արդյոք, հաջողված համարել փարիզյան հանդիպումը՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ հանդիպումից հետո անգամ որևէ համատեղ հայտարարություն չհնչեց, քաղաքագետը պատասխանեց. «Նման խնդիր չէր էլ դրվել ի սկզբանե: Ֆրանսիական կողմը զուտ հույս ուներ ցույց տալու իրենց միջնորդական առաքելությունը: Իսկ մենք հիմա փորձում ենք մեր ռազմական հաջողությունները առաջ տանել նաև բանակցությունների սեղանին: Պարզ է, որ Ադրբեջանի դիրքերը բավականին թուլացած են: Ադրբեջանն այսօր փորձում է ժամանակի ձգձգման միջոցով հարցադրումների փոփոխությունների հասնել, որ իրավաբանական ընկալումները մոռացության մատնվեն և բանակցային գործոն չլինեն:

Բայց հիմա խոսել այն մասին, որ ինչ-որ միասնական հայտարարություն կլինի, դեռ վաղ է, ընդհակառակը, դիրքերը բարելավելու խնդիր է դրված: Այս առումով հայկական կողմը դրական առաջընթաց ունի»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նախագահների հանդիպման օրը եղել է Փարիզում և ներկա գտնվել այն միջադեպին, երբ նախագահները հանդիպումից հետո դուրս են եկել Ելիսեյան պալատից: Այդ ժամանակ հարց է հնչել, թե արդյոք Ֆրանսիայի նախագահը պահանջե՞լ է, որ Ադրբեջանում ազատ արձակվեն քաղբանտարկյալները: Զգացվել է հարցի հետ կապված Ալիևի շփոթվածությունը, որից հետո նա բառացիորեն վազքով նստել է մեքենա:

Ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի՝ ընդհանրապես այդ օրերին ֆրանսիական մամուլը ևս պարբերաբար անդրադարձել է Ադրբեջանում գոյություն ունեցող ներքին խնդիրներին՝ հատկապես քաղբանտարկյալների հարցերին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031