Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Եվրոպացիները փորձել են սադրել Ադրբեջանի արդարադատության նախարարին

Հոկտեմբեր 29,2014 13:59

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը պատմում է, թե ԵԽ Կոնգրեսում ինչպես են եվրոպացի գործիչները փորձել սադրել Ադրբեջանի արդարադատության նախարարին:

«Հանդիպմանը ներառված էր նաեւ օրակարգային հարց՝ սեպարատիստական շարժումները Ուկրաինայում եւ հարեւան երկրներում : Ադրբեջանի պաշտոնական դիմումի համաձայն, Ադրբեջանի արդարադատության նախարարը հրավիրվեց այդ քննարկմանը: Չնայած Ադրբեջանը Ուկրաինայի հարեւան երկիր չէ: Դա ակնհայտորեն հրահրված էր եվրոպացի պաշտոնյաների կողմից, որովհետեւ Ադրբեջանի պաշտոնյաները, ի սկզբանե, լավ պատկերացումներ չունեին քննարկվող հարցերից, որոնք փաստորեն հակառուսական ուղղվածություն պետք է ունենային: Եվրոպական քաղաքականությունն այս պահին փորձում է Ադրբեջանին եւ Հայաստանին ներքաշել մի գործընթացի մեջ, կողմերից որեւէ մեկը հենց սկսի հակառուսական տրամադրություններ դրսեւորել, այն կողմին էլ կսկսի աջակցել»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց պարոն Երիցյանը:

Ըստ նրա, Ադրբեջանի նախարարը սովորական ելույթ է ունեցել ու գլխի ընկնելով, թե ինչի մեջ են փորձում իրեն ներքաշել, հրաժարվել է երկրորդ զեկույցից:

«Հիմա շատ խոշոր բախում է տեղի ունենում երկու ինտեգրացիոն գործընթացների: Դա ամենեւին էլ ռազմական հարցերի կամ ՆԱՏՕ-ի հետ կապված չէ: Տնտեսական ինտեգրացիոն բախում է խորհրդային նախկին միության տարածքում»:

Նա նաեւ ասաց, որ Եվրոպան պատրաստ է ստորագրել Հայաստանի հետ Եվրասիական համաձայնագրի քաղաքական բաղադրիչը, բայց նրա կարծիքով, Ռուսաստանը այդ հարցում կոշտ դիրքորոշում կարտահայտի.«Սա մի հնարավորություն է, որ Հայաստանը չպետք է բաց թողնի: Եթե Հայաստանի դիվանագիտությունը չկարողացավ սրան հասնել, ապա Մաքսային միությունը Հայաստանի համար ոչ միայն տնտեսական ինտեգրացիոն գործընթաց, այլեւ քաղաքական ինտեգրացիոն գործընթաց կլինի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031