Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼՂՀ Ազգային ժողովը հավանության արժանացրեց խորհրդարանական հաջորդ ընտրություններում խառը ընտրակարգի նոր հարաբերակցությունը

Հոկտեմբեր 29,2014 13:57

Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ 5-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի 10-րդ
նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարում էր խորհրդարանի նախագահ
Աշոտ Ղուլյանը:

Օրենսդիր մարմինը մեկ ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական մշակութային
կոնվենցիան վավերացնելու մասին» ԼՂՀ օրենքը, որով Արցախի Հանրապետությունը
սկսում է միջազգային պայմանագրերին ու կոնվենցիաներին միակողմանիորեն
միանալու գործընթացը։

Խորհրդարանը հաստատեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և դրա հետ կապված օրենքների փաթեթը:

Օրակարգային հաջորդ հարցը երկրորդ ընթերցմամբ «Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության ընտրական օրենսգրքի» ընդունումն էր, որով, ի թիվս մի շարք
փոփոխությունների, հավանության արժանացավ խորհրդարանական հաջորդ
ընտրություններում խառը ընտրակարգի նոր հարաբերակցությունը՝ 22
համամասնական և 11 մեծամասնական պատգամավորական տեղերով:
ԱԺ նիստի օրակարգում էին ԼՂՀ Նախագահի կողմից խորհրդարան ներկայացված ԼՂՀ
Գլխավոր դատախազի և ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահի նշանակման հարցերը:
Գաղտնի քվեարկության արդյունքում Արթուր Արմենի Մոսիյանը նշանակվեց գլխավոր
դատախազ (24 կողմ, 2 դեմ, 2 անվավեր), Էռնեստ Ալեքսեյի Ավանեսյանը՝
վերահսկիչ պալատի նախագահ (25 կողմ, 2 դեմ, 1 անվավեր):
Նիստի ավարտին խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հրապարակեց Արթուր
Մոսիյանին՝ ԼՂՀ Գլխավոր դատախազ և Էռնեստ Ավանեսյանին՝ ԼՂՀ վերահսկիչ
պալատի նախագահ նշանակելու մասին ԼՂՀ Ազգային ժողովի որոշումները։

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031