Հաջորդ հանրահավաքի մասին եռյակը դեռ որոշում չունի, քանի որ դեռ նիստ չեն հրավիրել: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Ռուբեն Հակոբյանը վստահեցրեց, որ ձգձգման հետ կապված խնդիրներ պետք փնտրել պետք չէ: Այժմ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր ղեկավար մարմնում քննարկում և գնահատում է անցած հանրահավաքը, իսկ «հաջորդի անցկացման մասին դեռ կհասցնեն քննարկել»:
Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող այն լուրերին, թե եռյակում անհամաձայնությունները շատ են, Ռուբեն Հակոբյանը միայն արձագանքեց, թե մամուլում ամեն օր մի բան գրում են, որոնց ինքը չի պատրաստվում ամեն օր արձագանքել: «Նորմալ, աշխատանքային ստեղծագործական քննարկումներ են ընթանում և բնականաբար այդ ընթացքում հնարավոր են նաև որոշակի անհամաձայնություններ, որոնք ի վերջո համաձայնեցվում են»,- հավաստիացրեց նա:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը ծանուցում էր ստացել ՀԱԿ-ից հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 7-ին և նոյեմբերի 14-ին ժամը 16.00-23.00-ն Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու վերաբերյալ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ