Լրահոս
Օրվա լրահոսը

Չինովնիկների համար միջոցներ միշտ էլ կգտնվեն. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 29,2014 12:55

Ազգային ժողովի հանձնաժողովներում մեկնարկել են հաջորդ տարվա բյուջեի քննարկումները։

Չնայած փաստաթուղթն ունի որոշակի առանձնահատկություններ, այնուհանդերձ ծախսային հիմնական ուղղությունները գրեթե չեն փոխվել։ Մասնավորապես ինչպես մինչեւ այժմ, այնպես էլ հաջորդ տարի պետական բյուջեն ստիպված է լինելու մեծ գումարներ ուղղել չինովնիկական ապարատի պահպանման եւ սպասարկման համար։
Այդ նպատակին հատկացվող բյուջետային միջոցները տարեցտարի ավելանում են։ Աճն առավել կտրուկ կլինի 2015թ.՝ պայմանավորված թե՛ աշխատավարձերի բարձրացմամբ, թե՛ հաստիքների քանակի ավելացմամբ։

Հայաստանում պետական ապարատի պահպանումը, համաձայն հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծի, կխլի բյուջետային ծախսերի շուրջ 7 տոկոսը։ Այդ նպատակին հատկացվող գումարները պետական բյուջեում կավելանան գրեթե 2 տոկոսով։
Օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների բնականոն գործունեությունը կազմակերպելու նպատակով հաջորդ տարի կառավարությունը նախատեսում է ծախսել ավելի քան 90,1 մլրդ դրամ։ Սա 18 միլիարդով ավել է ընթացիկ բյուջեով ծրագրվածի համեմատ։ Նախորդ տարվա համեմատությամբ աճը 23,3 տոկոս է։ Պետական ապարատի պահպանումը եւս 10 մլրդ դրամի հավելյալ ծախս էր պահանջել 2014թ.։

Այլ կերպ ասած, վերջին երկու տարվա ընթացքում ոլորտին ուղղվող բյուջետային գումարները համալրվել են 46,7 տոկոսով։ Դժվար է գտնել մեկ այլ բնագավառ, որտեղ հատկացվող գումարները նման կտրուկ փոփոխության ենթարկվեն։

Պետական ապարատի պահպանման ծախսերի ավելացման պատճառները տարբեր են, սակայն հիմնական փոփոխությունները պայմանավորված են երկու հանգամանքով։ Ինչպես հայտնի է, այս տարվա հուլիսից Հայաստանում գործում է աշխատանքի վարձատրության նոր համակարգը, որը հանգեցրել է աշխատավարձերին ուղղվող գումարների կտրուկ ավելացման։ Դրան նպաստել է նաեւ պետական հատվածում զբաղված աշխատողների թվի զգալի աճը։ Երեւույթը, իհարկե, նորություն չէ, սակայն այն առավել կտրուկ կարտահայտվի հաջորդ տարվա ընթացքում։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը` top-news.am-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031