Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան հերքեց Երեւան-Սիմֆերոպոլ ուղիղ չվերթի բացման մասին լուրը:
Այսօր մամուլի ազգային ակումբում նա ասաց, որ այդ հարցով վերջին օրերին հանդիպել է արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի, Հայաստանի քաղավիացիայի վարչության ղեկավարի հետ եւ տեղեկացել, որ Հայաստանը պաշտոնական թույլտվություն չի տրամադրել ուղիղ չվերթի բացման համար. «Ինչ վերաբերում է այդ տեղեկությանը, մենք նույնիսկ գիտենք, որ տոմսարկղերում արդեն Երեւան- Սիմֆերոպոլ ուղիղ չվերթի տոմսեր են վաճառվում, ապա հնարավոր է հերթական տեղեկատվական հարձակումներ են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ