Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվրոպան ու Կենտրոնական Ասիան շարունակում են մնալ բիզնեսի կարգավորման բարեփոխումների առաջատարը

Հոկտեմբեր 29,2014 12:05

Վաշինգտոն, 29 հոկտեմբերի, 2014թ. – Համաշխարհային բանկի խմբի կողմից ներկայացված նոր զեկույցը փաստում է, որ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տնտեսությունների 85 տոկոսի կողմից իրականացվել է նորմատիվ դաշտի առնվազն մեկ բարեփոխում, որն ուղղված էր 2013-14թթ. տնտեսավարման դյուրացմանը տեղական ձեռնարկատերերի համար: Այս տոկոսային ցուցանիշը ավելի բարձր է, քան մնացած տարածաշրջաններում:

Doing Business 2015-ի (Գործարարություն 2015) «Արդյունավետությունից անդին» զեկույցը ցույց է տալիս, որ վերջին տարվա ընթացքում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսություններում տեղական ձեռնարկատերերին վերաբերող նորմատիվ դաշտը առավել բարելավվել է՝ համալրելով վերջին տասնամյակում արդեն իսկ գրանցված ձեռքբերումները: Օրինակ՝ 10 տարի առաջ Մակեդոնիայում ձեռնարկատերերից կպահանջվեր 48 օր նոր բիզնես սկսելու համար, մինչդեռ այսօր այդ գործընթացը հնարավոր է ավարտին հասցնել 2 օրում:

Հայաստանում բիզնես սկսելը դյուրացվել է գրանցմանն հաջորդող ընթացակարգերի կատարելագործման միջոցով: Այս բարեփոխման արդյունքում Հայաստանը 1.3 նիշով բարելավել է իր դիրքը, 2014թ.-ի 49-րդ վարկանշային դիրքից 2015թ.-ին տեղափոխվելով 45-րդ վարկանշային դիրք: Այնուամենայնիվ, լավագույն կատարողականով առանձնացած երկրից Հայաստանի արձանագրած հեռավորությունը՝ հետհաշվարկված դիրքը սահմանային միավորի առնչությամբ կազմում է 69.3 միավոր:

«Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տնտեսությունները հետևողականորեն առաջատար դիրքերում են եղել նորմատիվ դաշտի բարեփոխումների տեմպերի սահմանման առումով, – ասում է Համաշխարհային բանկի խմբի ներկայացուցիչ, զեկույցի պատրաստման հեղինակային խմբի ղեկավար Ռիտա Ռամալհոն, – կառավարությունների հանձնառությունը ձեռնարկատիրության նորմատիվ դաշտը բարելավելու վերաբերյալ թույլ է տվել փակել այն բացերը, որ կային լավագույն ցուցանիշներ ունեցողների մոտ մի շարք ոլորտներում: Օրինակ՝ տարածաշրջանում գույք գրանցելու միջին ժամանակահատվածը 2010թ. ի վեր կրճատվել է 14 օրով, և արդյունքում գործընթացն այստեղ ավելի արագ է ավարտվում, քան բարձր եկամուտներ ունեցող ՏՀԶԿ տնտեսություններում»:

Զեկույցը մատնանշում է, որ աշխարհով մեկ բիզնես դաշտի կարգավորման ոլորտում ամենամեծ դրական տեղաշարժը 2013-14թթ. կատարել է Տաջիկստանը: Տաջիկստանում բարելավվել է վարկային տեղեկատվության հասանելիությունը՝ կիրառելով վարկունակության գնահատում, բիզնես սկսելու գործընթացի արդիականացում, նվազ ծախսատար են դարձել շինարարական թույլտվությունները և ներդրվել է կորպորատիվ հարկերի վճարման էլեկտրոնային համակարգ: Ադրբեջանը ևս տեղ է գտել ամենաշատ բարեփոխումներ կատարած երկրների լավագույն տասնյակում՝ բիզնես սկսելու, գույք գրանցելու ու հարկերի վճարման ոլորտներում կատարած բարեփոխումների շնորհիվ:

Ձեռներեցության կարգավորման դաշտում դրական տեղաշարժերին զուգընթաց տարածաշրջանի տնտեսություններում դեռևս առկա են մարտահրավերներ, որոնք շեշտադրում են դաշտի հետագա բարեփոխումների կարևորությունը: Սա հատկապես իրավացի է այնպիսի ցուցանիշների մասով, ինչպիսիք են շինարարության թույլտվությունը, էլեկտրական հոսանքի ապահովումը, միջսահմանային առևտուրը, ընդ որում այս ցուցանիշներով տարածաշրջանի տնտեսությունները տեղ են գտել համաշխարհային միջինացված դասակարգման ստորին կամ երկրորդ կեսում:

Այս տարի առաջին անգամ հավաքվել են տվյալներ 100 միլիոնից ավել բնակչություն ունեցող 11 տնտեսությունների երկրորդ քաղաքների վերաբերյալ: Ռուսաստանի Դաշնության մասով զեկույցը ներկայումս վերլուծում է բիզնեսի կարգավորումը թե՛ Մոսկվայում, թե՛ Սանկտ Պետերբուրգում: Զեկույցը բացահայտում է քաղաքների միջև առկա տարբերությունները այն ցուցանիշների մասով, որտեղ դերակատարություն ունեն գործառնությունների կատարման վրա ազդող նորմատիվ դրույթներն կարգավորող տեղական գերատեսչությունները՝ ազդելով քայլերի քանակի, ծախսի ու ժամանակի վրա:

Զեկույցում այս տարի արծարծվող 10 ուղղություններից 3-ի վերաբերյալ ներկայացված են ավելի շատ տվյալներ, և նախատեսվում է հաջորդ տարի այդ մոտեցումը կիրառել ևս 5 ուղղության մասով: Բացի այդ, բիզնես վարելու կամ տնտեսավարելու դյուրինության վարկանիշը այժմ նաև փոխկապակցված է սահմանային միավորի նկատմամբ ունեցած դիրքի հետ: Այս գնահատականը ցույց է տալիս, թե ամեն մի տնտեսություն ինչքանով է մոտ բիզնեսի կարգավորման համաշխարհային լավագույն փորձին: Բարձր միավորները մատնանշում են առավել արդյունավետ գործարար միջավայրի և առավել ամուր իրավական հաստատությունների առկայության մասին:

Զեկույցի համաձայն բիզնեսի վարման դյուրինության վարկանշային սանդղակը գլխավորում է Սինգապուրը, որի կողքին լավագույն տասնյակում տեղ են գրավել բիզնեսի hամար առավել դյուրին նորմատիվ դաշտ ունեցող հետևյալ տնտեսությունները՝ Նոր Զելանդիա, Հոնգ Կոնգ (հատուկ վարչական շրջան), Չինաստան, Դանիա, Կորեայի Հանրապետություն, Նորվեգիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆինլանդիա և Ավստրալիա:

Համաշխարհային բանկի խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031