«ՉԻ»-ն զրուցեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ։
– Վերջին 6 տարվա ընթացքում բյուջեն ներկայացնում էր ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հիմա առաջին անգամ այն ներկայացնում
է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Ի՞նչ եք կարծում, անձերի փոփոխությունը ինչ-որ կերպ կարտացոլվի՞ բյուջեի վրա։
– Դե գիտեք, պետք է որ արտացոլվի, որովհետեւ բազմաթիվ անգամներ ասվել է՝ նախկին բյուջեի 70 եւ մինչեւ անգամ ավել տոկոսը ռիսկային էր, ատկատային բյուջե էր, ստեղծվում էր «ուտելու» համար։ Ես մտածում եմ, որ նոր վարչապետի օրոք ռիսկայնությունը եւ ատկատների վիճակները պետք է գոնե մի փոքր նահանջեն։ Ուզում եմ մտածել, որ «Բյուջե 2015»-ն այսքանով պետք է տարբեր լինի։
– ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հայտարարել է. «Մենք կախարդական փայտիկ չունենք, որ տարիների ընթացքում ձեւավորված արատավոր պրակտիկան վերացնենք։ Մեր թիրախը խոշորն է։ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա այս հայտարարությունը։
Կարդացեք նաև
– Փաստորեն, մեկնաբանելու տեղ էլ չի մնում, ամեն ինչ մեկնաբանված է։ Սա նշանակում է, որ առաջիկայում երեւի հնարավոր չի լինի ոչինչ փոխել։ Ինքս մի առիթով ասել եմ, որ իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի տեղի ունենա իշխանափոխություն։ Իհարկե, խոշորների դեմ միանգամից ոչինչ անել հնարավոր չէ, եւ այս խոստովանությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ այն, որ առայժմ ոչինչ էլ չի փոխվելու։ Իսկ ընդհանրապես, մեր երկրում զանգվածները, ժողովուրդը փոփոխություններ են ուզում, այն էլ՝ կտրուկ, արմատական։
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում