Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մանսուրյան. «Սարսափելի պրոցեսների մեջ ենք մենք». «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 29,2014 11:46

Հատված մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հարցազրույցից:

– Այժմ արդեն Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ պայմանագիր է ստորագրել։ Սպասո՞ւմ եք վերադարձ դեպի Խորհրդային Միություն։

– Չեմ կարծում, չէ՛, սահմանները բաց են, այդպիսի բան տեղի չի ունենա։ Քանի կան ինքնաթիռները, որոնք ազատ թռչում են Եվրոպա, գալիս են, ինչի՞ մասին է խոսքը։ Վերջացած է դա։ Փակ տարածությունը վերջացած է։ Հիմա ներքին ինչ կապերով կկապվեն՝ տնտեսական, քաղաքական եւ այլն եւ այլն, այլեւս դա չի լինի։ Անգամ Ռուսաստանում չես կարող որեւէ մեկին պահել։ Ես վերջերս Լեհաստանում էի։ Լեհերն էլ, պարզվում է, սիրում են գնալ Անգլիա՝ աշխատելու։ Աշխարհը բացվել է հիմա։

– Իսկ Հայաստանի ընթացիկ ներքաղաքական գործընթացների մասի՞ն ինչ եք մտածում, հանրահավաքներ են լինում, իշխանափոխության կոչեր։ Ի՞նչ հանգրվանի կտանեն դրանք։

– Ես բոլորովին կողմնորոշում չունեմ, չգիտեմ՝ որ դիրիժորական փայտիկն է այս բաները շարժում, այստեղ ժողով է, այնտեղ դիմադրություն… Մենք այն ենք, ինչ-որ կանք՝ մեր ամբողջ ուժերով, այս սահմաններում, այս հարեւանությամբ, անցյալի մեր պատմությամբ։ Ի՞նչ պիտի անենք, եղբայր, թուրքերը մեր քթի տակ են, այն կողմն Ադրբեջանն է, սահմանները՝ շատ փոքր կարողություններով՝ Պարսկաստան, Վրաստան։ Ընդամենը: Շարժումը քիչ է։ Դժվար է, շատ դժվար է մեզ համար։ Իսկ ի՞նչ, հո հայտարարելով չէ, կյանքը շատ կոնկրետ բաներից է կազմված։ Քանի՞ միլիոն ես դու։ Ու՞ր է քո
լեզվի ազդեցության ոլորտը, քո հայ լեզուն ի՞նչ ուժ ունի այսօր աշխարհում։ Դու գրականությա՞մբ ես աշխարհում հետաքրքրիր, թե՞ հաշվիչ մեքենաներով, որ մերոնք ունեն։ Օրինակի համար, այստեղ ունենք փառավոր մի կենտրոն՝ Սինոփսիս։ Մենք, պարզվում է, լավ գիտենք այդ կողմերում դրսեւորվել։ Հայաստանը այդ տեսակետից կենտրոն է։ Պետք է ճիշտ կողմնորոշվենք։ Արեւմտահայերենը ոչնչացման եզրին է: Սարսափելի պրոցեսների մեջ ենք մենք, որովհետեւ դպրոցները քանդվում են արեւելքում՝ Սիրիա, Լիբանան։ Նահանջ է:

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031