Ընդդիմադիր եռյակը մեծ անորոշության մեջ է Տեր-Պետրոսյանի հետեւյալ խոսքերից հետո. «Ոմանք մեզանից պահանջում են, որ մենք մեր տակտիկական բոլոր մտահղացումները, ժամանակացույցը, միջոցառումների բնույթը սկուտեղի վրա մատուցենք Սերժ Սարգսյանին։ Այդպիսի բան չի լինելու»։
Մեր տեղեկություններով՝ եռյակի միջին օղակներում դեռ չգիտեն, թե ինչպես է շարունակվելու պայքարը։ Նույնիսկ եռյակի նիստի օրը հայտնի չէ։ Ժողովուրդը չգիտի, թե ինչ սպասի եռյակից հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո։ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն այդ կարծիքին չէ. «17 թվականը վերջնաժամկետն ա, 2,5 տարի, եթե արանքում լինի սահմանադրական հանրաքվե, որը կարծում եմ հետաձգվել է եւ էլի դեռ շատ բարդ է, ուրեմն կլինի այդ կետը, որը շատ արագ չի լինի, կլինի 16 թվականի երկրորդ կես. սա նշանակում է, որ այդ գործընթացի արանքում մրցակցային քաղաքական պայքար ա գնալու, ինչ խնդիր կա՝ ոչ իշխանական ուժը թող բյուրեղանա, իշխանությունն էլ ինքը շանս ունի այս երկու-երկուսուկես տարվա ընթացքում սոցիալական-տնտեսական վիճակը եթե ցանկություն ունի բարելավի, եւ ինքը կգնա որոշակի հանգուցալուծման»։
Եթե մինչեւ խորհրդարանի հերթական ընտրությունները դեպքերը հասունանան, Միքայել Մելքումյանը հույս ունի, որ երկու հակադիր ուժերը բախումների չեն գնա, կշարունակեն պայքարել քաղաքական մեթոդներով.
«Տակտիկայի մասին խոսվեց, չէ՞։ Հիմա տակտիկան ես ասեմ, որ 17 օր հետո այսինչ ժամին մենք կգնանք էսինչ ժամին, էդպես ճիշտ չէ, ինքը դեպքերի ընթացքը ցույց կտա, թե ուր ենք գնում, ինչ ռեսուրսով»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Կարդացեք նաև
” … ինքը դեպքերի ընթացքը ցույց կտա, թե ուր ենք գնում, ինչ ռեսուրսով”: Ախր ուր ուզում եք գնացեք, մեզ ինչ: մենակ եդ ասածդ ռեսուրսը չմոռանաս թողնես գնալուց առաջ: եդ “ռերսուրսը” ժողովրդից եք թռցրել: