Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

2015 թվականի բյուջե նախագիծը կփոխվի՞

Հոկտեմբեր 29,2014 11:13

«Աշխատանքային խումբ կա՞, որը կարող է հաշվարկել վնասները, որը Հայաստանը կարող է ունենալ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության արդյունքում: Հաշվարկներ կա՞ն, որ ՌԴ-ն գտնվում է միջազգային սանկցիաների տակ: Դրանք ինչպե՞ս կազդեն մեր բյուջեի վրա»,- այսօր խորհրդարանում, 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ երեկ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի կողմից հնչեցրած հարցը վերաձեւակերպեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Պատգամավորը ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից նաեւ հետաքրքրվեց, եթե մայիսին գիտեիք, Սերժ Սարգսյանն ասել էր, որ անդամակցելու ենք ԵՏՄ-ին, ինչո՞ւ չեք հաշվարկել:

Պավել Սաֆարյանը նկատեց, որ երեկ ինքն անդրադարձել է այդ հարցին, բայց կրկնեց, որ չէին կարող բյուջեում դրվել մի փաստաթղթից բխող ֆինանսական հոսքեր գնահատման թվեր, երբ որ այդ փաստաթուղթը հաստատված չէր:

«Գնահատականներն ընդհանրապես մինչև մեր մտադրությունը, քաղաքական որոշումը այդ միություն մտնելու, կային: Դրանք ոչ միայն տնտեսական գնահատականներ էին, նաև քաղաքական գնահատականներ էին: Բայց երբ որ բյուջեի մեջ ինչ-որ բան ուզում ենք արտացոլենք, ֆինանսական հոսքի վրա, դա ճշգրիտ հաշվարկ է պետք: Քննարկումները, օրինակ, նույն մաքսատուրքերի հետ կապված՝ վերջնական ինչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, ՀՀ-ն ո՞ր ապրանքների գծով է մաքսատուրքերը բարձրացնելու մաքսային էդ միության համապատասխան, որի՞ գծով ենք մենք ունենալու, այսպես ասած, զիջումներ, էդ քննարկումները եղել են բյուջեն ներկայացնելուց հետո: Մինչև էդ ինֆորմացիան չլիներ, հնարավոր չէր ֆինանսական գնահատական տալ: Հնարավոր չէր ֆինանսական գնահատական տալ, թե էդ բյուջեի վրա ֆինանսական ի՞նչ ազդեցություն կլինի»,- ասաց Պավել Սաֆարյանը`հավելելով եթե 800 տեսակ ապրանքներ կան, որոնց մի մասի գները բարձրանալու են, իսկ մյուս մասինը չեն բարձրանալու, մինչև չիմանանք ո՞ր մասն են բարձրանալու, որը չի բարձրանալու, հնարավոր չի դրա ֆինանսական ազդեցությունը գնահատել:

«Այդ բոլոր գնահատականների ուղղությամբ ներկայումս ֆինանսների նախարարությունում կա աշխատախումբ, որն աշխատում է: Ազդեցություններ լինելու են եկամուտների վրա, ազդեցություն լինելու է մեր ՀՆԱ-ի աճի վար: Մենք 4.1 տոկոս իրական աճ ենք գրել, բայց լինելու է ազդեցություն և էդ ազդեցությունը մենք կգնահատենք ու անպայման կներկայացնենք ձեր դատին: Ազդեցություն է լինելու գնաճի վրա, ֆինանսական տարբեր ցուցանիշների վրա»,- շարունակեց փոխնախարարը`հավելելով, որ մինչև դեկտեմբերի առաջին քառօրյան այդ հաշվարկները կներկայացվեն խորհրդարան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031