Սյունիքի անտառտնտեսության նախկին ղեկավար Գրիշա Հայրապետյանը երեկ պատմել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ հոկտեմբերի 26-ին Գորիսում տեղի ունեցած ավտովթարի մանրամասները։
Նշենք, որ ինքը՝ Սուրիկ Խաչատրյանը, նախօրեին հայտարարել էր, թե իր որդին չի կարող որեւէ առնչություն ունենալ Գորիսում գրանցված վթարի հետ, քանի որ նա այս պահին գտնվում է Երեւանում։ «Տիգրանը Երեւանում է»,- ասել էր Սուրիկ Խաչատրյանը։
– Պարոն Հայրապետյան, տեղեկություններ կան, որ Սուրիկ Խաչատրյանի որդու ու ձեր որդու մասնակցությամբ ավտովթար է եղել Գորիսում։ Նաեւ խոսվում է, որ Լիսկայի որդին հատուկ է դա արել, քանի որ ձեր ընտանիքների միջեւ լարվածություն կա։ Ի՞նչ է եղել Գորիսում եւ ինչպես։
– Այդ մտքից հեռու եմ, որ ասեմ՝ հատուկ է արել, բայց որ Լիսկայի տղան է խփել, մեքենան շարքից հանել է, այսօր ես նույնիսկ հանրապետության նախագահին քիչ առաջ գրեցի, որ եռակի հանցագործի որդին մինչեւ հիմա բերման չի ենթարկվել, ոչ ինքը, ոչ մեքենան։ Ես քիչ առաջ այդ հեռագիրը գրել եմ, որ եռակի հանցագործն ու որդին շարունակում են իրենց հանցագործությունները։ Բայց չեմ ասի, որ դիտավորյալ է խփել։ Փաստ է, որ մեքենան խփել է։ Ինձ թվում է, որ սարքելու համար անպիտան է։ Դժվար թե այդ մեքենան կարողանան նորմալ սարքել, որ շահագործվի։
Կարդացեք նաև
– Նաեւ ասում են, որ Տիգրան Խաչատրյանը դեպքի վայրից դիմել է
փախուստի։
– Այո, դեպքի վայրից փախել է։ Հասել է Գարեգին Նժդեհի փողոց, ուրիշի մեքենա է եկել, իրեն տարել։ Մի քանի րոպե հետո էլ հասել է մեզ մոտ,
ասում է՝ հո մարդ չի՞ մահացել։
– Մեքենայի մեջ էլ ո՞վ է եղել։
– Նիկոլն է (Լիսկայի թիկնապահը) կողքը նստած եղել, երկուսով են եղել։
– Բայց Սուրիկ Խաչատրյանը երեկ հայտարարել է, թե իր տղան Երեւանում է եւ վթարի հետ որեւէ առնչություն չունի։
– Ոչ։ Դեպքից ուղիղ 3-5 րոպե հետո եկավ, ասում է՝ մարդ չի՞ մահացել։ Հիվանդանոցում էլ եմ տեսել իրեն ժամը 22.30-ի սահմաններում, մեր տանն էլ եմ տեսել 21.30-22.00-ին։ Հո այդպես չէ՞, սուտ է ասում։ Ես կարող եմ կոնկրետ ասել, որ ստում է, ես ահ ու վախ չունեմ իրենից։ Դա էլ ասեմ, որ դուք իմանաք: Ես կարող եմ ցանկացած պայմաններում իրեն ասել, որ՝ դու հանցագործ ես եւ մարդասպան ես։ Ճիշտ չէ, որ իր տղան Երեւանում է եղել։ Ես գրել եմ նախագահին, որ սավառնել է, 120 կիլոմետր ժամ արագությամբ ընթանալուց է եղել։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Գրիշա Հայրապետյանի ուզածը թազա մեքենայա, պարզ չի շանտաժա անում, որ մարզպետը թազա մեքենա առնի: Ինչ ծիծաղելի է 🙂