Երեկ խորհրդարանում սկսվել են 2015 թվականի բյուջետային քննարկումները, որոնք մեկնարկել են հանձնաժողովներում և հետո արդեն կմտնեն լիագումար նիստերի օրակարգ: Ըստ էության, կարելի է ասել, որ կառավարությունը պատգամավորներին առաջարկում է ոչինչ էլ չքննարկել: Այս առումով բավական խոսուն է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը այն մասին, որ գալիք տարի ծախսելու են այնքան, ինչքան որ կլինի: Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե ինչքան որ նախատեսել են, այլ ինչքան որ կլինի:
Նա պատգամավորներին հորդորել է չխախտել բյուջեի ողջամտության բալանսը: Սա ոչ այլ ինչ է, քան պատգամավորներին ուղղակի խնդրանք՝ քիչ դիտողություններ ու պահանջներ ներկայացնել կառավարությանը: Իսկ ծախսերի մասին նրա հայտարարությունն ուղղակի հայտարարություն է տնտեսական ճգնաժամի մասին: Իսկ եթե Հայաստանում տնտեսական ճգնաժամ է, ուրեմն անպայմանորեն անդրադառնալու է քաղաքական գործընթացների վրա, քանի որ ինչ է Հայաստանում քաղաքականությունը, եթե ոչ դրանում առանց խելքի անհրաժեշտության ներգրավված մի քանի կապիտալիստներ իրենց շրջապատով: Եվ ուրեմն` տնտեսական ճգնաժամը նշանակելու է նաև քաղաքական ճգնաժամ:
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում
Полковник Кудасов нищий, господа!
https://www.youtube.com/watch?v=pI8jIG22K-A