Տեր-Պետրոսյանը, հավատարիմ հարկի-անհարկի ինքն իրեն մեջբերելու թուլությանը, արդեն քանի անգամ հայտարարում է, թե ինքը դեռ մարտի 1-ին (այսինքն՝ նույն օրը, երբ ՌԴ խորհրդարանը լիազորեց զինված ուժեր կիրառել երկրի սահմաններից դուրս) կանխատեսել էր, որ Հայաստանի համար ԵՏՄ-ին միանալն անշրջելի գործընթաց է, հիմա էլ իբր դա իրականացել է։ Ասվածը նույն կարգի սոփեստություն է, ինչ եթե մեկը պնդեր, թե ԽՍՀՄ-ը չի փլուզվի, եւ փլուզվելուց հետո էլ հայտարարեր՝ ասում էի, չէ՞, չի փլուզվի, ի՞նչ տարբերություն, հիմա ԽՍՀՄ չի կոչվում, ԱՊՀ է կոչվում։
Շարքային քաղաքացին կարող է ՄՄ, ԵՏՄ, չգիտես էլ ինչ ցնդաբանություն իրարից չտարբերել, սակայն Տեր-Պետրոսյանը հրաշալի գիտե, թե ինչ կառույց էր Վլադիմիր Պուտինը ծրագրում ստեղծել, եւ ինչ մնաց դրանից։ Դրանց միջեւ նույնիսկ այս պահին, մայիսին ստորագրված ԵՏՄ պայմանագրի դրությամբ նույնքան ընդհանրություն կա, որքան ԽՍՀՄ-ի եւ ԱՊՀ-ի միջեւ։ Իսկ թե Հայաստանի հոկտեմբերին ստորագրած «Պայմանագիրը ԵՏՄ պայմանագրին միանալու մասին» ընդհանրապես կվավերացվի, թե 2015-ի հունվարի մեկից հետո հարկադրյալ նոր պայմանագիր կստեղծվի Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին, առանց պայմանագրի կողմ դառնալու, դեռ ժամանակը ցույց կտա։
Իհարկե, ԵՏՄ պայմանագրին միանալու եւ ԵՏՄ-ին միանալու միջեւ կա մեծ տարբերություն, բայց նույնիսկ դա էլ մի կողմ թողած, Տեր-Պետրոսյանը չգիտի՞, որ ՄՄ-ն սկզբնապես փոխարինվում էր ԵՏՄ-ով, որպեսզի նոր կառույցը եւ պայմանագիրը քաղաքական բաժին եւ կարգավորումներ պարունակեր, ոչ թե մնար նույն տնտեսական միավորումը։ ՄՄ-ն փոխարինվում էր ԵՏՄ-ով, որպեսզի վերպետական լիազորություններ կենտրոնացներ ի հաշիվ անդամ-երկրների ինքնիշխանության, անգամ ԵՏՄ խորհրդարանի ծրագիր է եղել։ ԵՏՄ պայմանագիրը, որը նախապատրաստվում էր մինչեւ Ռուսաստանի միջազգային մեկուսացումը, խնդիրներ էր ստեղծում WTO–ի՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ եւ այլն։
Մինչդեռ այժմ ի՞նչ է մնացել բոլոր այդ հավակնություններից։ Շնորհիվ Նուրսուլթան Նազարբաեւի (ընդսմին կարելի է կասկած չունենալ, որ նա դա արել է ԵՄ-ի եւ WTO-ի պահանջների ներքո), ԵՏՄ պայմանագիրն իսպառ զրկվեց քաղաքական բաղադրիչից եւ ոչ մի քայլ առաջ չանցավ ՄՄ-ի համեմատությամբ։ Պատահակա՞ն է, որ Ղազախստանի նախագահը հոկտեմբերի 10-ին Մինսկ ժամանեց Բրյուսելից, անվերջ շնորհակալություն հայտնելով ԵՄ-ին, որ Ղազախստանի հետ երկրորդ սերնդի PCA պայմանագիր է նախապատրաստվում, եւ ԵՄ-ն հավանություն է տվել Ղազախստանի WTO անդամակցությանը։
Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում