Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարության իրականացրած ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.6 մլն.դր. վարչական տուգանք

Հոկտեմբեր 29,2014 10:18

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 20-24.10.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.6 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 22 որոշում և հաշվարկվել է 187.2 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման հինգ գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 250.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի հինգ որոշում:

Տավուշի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 15.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված հողերի պահպանության նորմերի խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման հինգ գործերի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 500.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի հինգ որոշում:
Տավուշի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 7.2 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման երեք գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում և հաշվարկվել է 135.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացրված շրջայցերի արդյունքում հայտնաբերված նույնատիպ խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Սյունիքի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Կոտայքի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում Աբովյան և Հրազդան քաղաքներում առգրավվել Է 31 հատ տիրազուրկ «սիգ» տեսակի ձուկ: Ձուկը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում, Արագածոտնի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ Արմավիրի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.23 մլն.դր. գումար:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031