«2011-ից ընդամենը երեք տարի է անցել: Ուզում եմ նշել, որ ոչ մի աշխարհաքաղաքական նախագիծ նման արագությամբ չի իրագործվել, ինչպես Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ստեղծումը»,-այսօր Հայաստանի քաղաքագետների միության (ՀՔՄ) վարչության կառույցում գործող «POLITLOGOS» իրավիճակային վերլուծությունների և քաղաքական կանխատեսումների ակումբում «Հայաստանը կատարեց աշխարհառազմավարական ընտրություն. հետևանքները մեր երկրի և կովկասյան տարածաշրջանի համար» թեմայով անցկացված միջազգային ինտերնետ-համաժողովում հայտարարեց ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Այնուհետև ելույթ ունեցավ մոսկվայաբնակ հայտնի հայ քաղաքագետ, «Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի» նյույորքյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Միհրանյանը: Նա, միայն դրականն արտահայտվելով ԵՏՄ-ի մասին և գովերգելով ՀՀ իշխանությունների որոշումն, ասաց, թե «Պուտինը իր ողջ քաղաքական կշիռն ու հեղինակությունը ներդրել է այդ նախագիծը կյանքի կոչելու համար»:
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների որոշմանը, պարոն Միհրանյանն ասաց. «ՀՀ հնարավորությունների և ռեսուրսների սթափ հաշվարկները վկայում են այն մասին, որ 2011-ի սեպտեմբերի 3-ին ՀՀ ղեկավարությունը ճիշտ ընտրություն է կատարել»: Անդրանիկ Միհրանյանը, հերքելով ու քննադատելով արևմտյան այն կարծիքները, թե Պուտինը ցանկանում է վերակենդանացնել ԽՍՀՄ-ը, ասաց. «Դրանք իրականության հետ եզրեր չունեն: Այդպիսի հայտարարություն է արել Հիլարի Քլինթոնը, որը ամենևին էլ խելացիր կին չէ, սակայն նրա խոսքն ազդեցիկ է: Ռուսաստանը չի կարող դա անել նախ այն պատճառով, որ չի ուզում, հետո էլ դրա իմաստը չկա»:
Անդրանիկ Միհրանյանի կարծիքով՝ հայերին դուր է գալիս ապրել մեծ կայսրության ներքո, մենք դրան սովոր ենք: Այնուհետև տեղի ունեցավ քննարկմանը մասնակից քաղաքագետների և Անդրանիկ Միհրանյանի միջև բանավեճ-քննարկում: Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը մտահոգություն հայտնեց, թե ԵՏՄ անդամակցությունից հետո հնարավոր է մեծ արտահոսք ՀՀ-ից: Պարոն Միհրանյանը պատասխանեց. «Մինչև ԵՏՄ անդամակցությունը ոչ մեկին չէին արգելում լքել Հայաստանը: Հակառակը, ես այն կարծիքին եմ, որ անդամակցությունը հնարավորություն է տալիս, որ մարդիկ Հայաստանը չլքեն: Մեծ շուկան մեծ հնարավորություն է ոչ մեծ ազգի համար»:
Կարդացեք նաև
Անդրիաս Ղուկասյանի դիտարկմանը, թե եթե Հայաստանը ռազմաքաղաքական առումով այդքան մեծ կշիռ ուներ ՌԴ համար, ապա ինչո՞ւ ՀՀ-ն հնարավորություն չստացավ հավասար կերպով ղեկավարելու Եվրասիական տնտեսական միության կառույցները, մյուս ԵՏՄ մյուս անդամների պես, Անդրանիկ Միհրանյանն արձագանքեց. «Ես կասեմ մի դառը ճշմարտություն, որի հետ ավելի լավ է ապրել, քան գտնվել երազանքների դաշտում: Հայաստանի աշխարհաքաղաքական կշիռը մեծ չէ: ՀՀ-ն փոքր երկիր է, որն ունի իր կոնկրետ ներուժը, ՀՀ-ի հետ գործ ունեցողները հասկանում են, թե ինչ ռեսուրսների հետ գործ ունեն՝ մարդկային, հանքային, նյութական և այլն: Հայաստանում գործող անձանց սթափությունն է պակասում, սեփական հնարավորությունների ճիշտ գնահատումը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ավելի համոզիչ եւ ներկայանալի լինելու համար կարելի էր հրավիրել ռուսական իմպերիալիզմի հայկական ծագումով մեկ այլ, ոչ պակաս կարկառուն ջատագով Կուրղինյանին եւս:
Ռւսաստանի հերթական դեսանտը՝Ա.Միհրանյանի տեսքով…հայկական ծագումը,դա շղարշ է,որը փորձում էն օկտագործել։ Երեւանը, կամաց- կամաց,կարծես թե հասունանում է։
вспомните 1821 год …
1920-21 թվերը հիշելն էլ բավականին ուսանելի կլիներ նույնիսկ որոշ «քաղաքագետների» համար:
Անկախություն և վերչ: Ռուսամետները թող իրանց փասա-փուսեն հավաքեն և չվեն հայաստանից իրանց ՌԴ: Հայաստանը պետկ թ լինի անկախ Ռուսաստանից: