Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Աղաբաբյան. «Ներսն այդքան ուժ չկար, որ անեին Հոկտեմբերի 27»

Հոկտեմբեր 28,2014 21:08

Երեկ ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը նույնպես այցելել էր Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին: Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից հետաքրքրվեց՝ Հոկտեմբերի 27-ից հետո այս 15 տարիների ընթացքում ի՞նչ է փոխվել: «Մեր համար ոչ մի բան չի փոխվել»,- պատասխանեց նա:

Հարցին՝ բացահայտվա՞ծ է Ձեզ համար «Հոկտեմբերի 27»-ը՝ Աշոտ Աղաբաբյանը պատասխանեց. «Աստծուն է պետք հարցնել»:

Երբ ճշտեցինք` մեղավորները պատժվա՞ծ են, նա պատասխանեց. «Մեղավորները՝ փաստացի արարքն անողները, իհարկե, պատժված են: Հրաման տվողները՝ հլը չգիտենք»:

Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը ասել էր, որ դրսի ուժերն են խառնված եղել ոճրագործության մեջ, համաձա՞յն եք՝ նա պատասխանեց. «Ես չգիտեմ Անահիտ Բախշյանն ինչ է ասել, Անահիտ Բախշյանի մտքերն առաջ այդպիսին չէին, հիմա փոխել է, բայց չեմ կարա ասեմ, թե որ ուժերն էին: Բոլոր դեպքերում, ներսն այդքան ուժ չկար, որ անեին Հոկտեմբերի 27»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031