Բաթումում այսօր ավարտվեց շախմատի 8-18 տարեկան տղաների ու աղջիկների Եվրոպայի առաջնությունը:
10 տարեկան տղաների պայքարում գերազանց հանդես եկավ Մամիկոն Ղարիբյանը: Պատանի շախմատիստը հարեւան երկրների՝ Թուրքիայի եւ Վրաստանի ներկայացուցիչների հետ ինը հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով նվաճեց իր տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Նույն տարիքային խմբի աղջիկների մրցապայքարում Մարիամ Մկրտչյանը չորս մասնակիցների հետ իր անվան դիմաց գրանցեց 7,0 միավոր ու կրկին լրացուցիչ գործակիցներով դարձավ արծաթե մեդալակիր՝ առաջատարին զիջելով ընդամենը կես միավոր:
Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը նվաճեց հայաստանցի եւս մի պատանի: Արամ Հակոբյանը, հանդես գալով 14 տարեկանների խմբում 7,5 միավորով ցույց տվեց այս տարիքային խմբի երկրորդ արդյունքը:
Կարդացեք նաև
Նվաճած մեդալների քանակով՝ երեք, Հայաստանը չորրորդն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ