Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անդրանիկ Միհրանյանը՝ ԼՂՀ սահմանի մաքսակետի մասին. «Ես նման մանր հարցերով չեմ հետաքրքրվում»

Հոկտեմբեր 28,2014 20:45

«Ես այդպիսի մանր հարցերով չեմ հետաքրքրվում և չեմ զբաղվում»,-հարցին՝ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցությունից հետո ի՞նչ որոշում է կայացվելու ՀՀ-ԼՂՀ սահմանին տեղադրվելիք մաքսակետի վերաբերյալ ու հնարավոր է այն չթողնվի՞ սահմանապահների հայեցողությանը, ինչպես ռուսական կողմից են նշել, այսպես պատասխանեց մոսկվայաբնակ հայ քաղաքագետ, «Ժողովրդավարության եւ համագործակցության ինստիտուտի» Նյու-Յորքյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Միհրանյանը:

Նա ևս մեկ անգամ նշեց, որ այն կարծիքին է, թե «Եվրասիական ինտեգրացիոն նախագծերում որոշողը մեկ մարդ է. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը» ու մանրամասնեց. «Ես ինչ ասել եմ իրականություն էր, մարդն արեց այն, ինչ անհրաժեշտ էր, որ ՀՀ-ն դառնա ԵՏՄ անդամ և լինի լիիրավ անդամ: Ինչ վերաբերում է մաքսային հարցերին, ապա սրանք տեխնիկական են, որոնք պետք է լուծվեն գործակցության արանքում կամ արդյունքում: Ես չեմ տեսնում որևէ խոչընդոտ կամ լուրջ դժգոհություն»:

Aravot.am-ի հարցին, արդյոք պատճառն այն չէ՞, որ հայկական կողմից համարժեք արձագանք չհնչեց Կիսելյովի, Վոլինկինի վարքագծին, այդ պատճառով այժմ ՌԴ նախկին պաշտոնյաները սկսել են խոսել այն մասին, որ եթե հայերը չընտրեն ԵՏՄ-ն, ապա հարցականի տակ կհայտնվի հայկական պետականությունը, պարոն Միհրանյանը վրդովվեց. «Ինձ թվում է, որ ՀՀ-ում շատ մարդիկ գտնվում են ցնորական վիճակում և իրենք իրենց գլխում ստեղծում են ինչ-որ հայտարարություններ և պայքարում դրանց դեմ: Լավ ճանաչում եմ Կիսելյովին, եթե որևէ մեկը նրա հայտարարության մեջ կարող է գտնել որևէ վիրավորական վերաբերմունք, ապա այդ մարդը պետք է գնա բժշկի: Եթե որևէ մեկն ասում է, որ լավ կլինի, որ ՌԴ-ի հետ մեծ ներդաշնակության մեջ մտնող հանրապետությունում ռուսերենը ավելի լավ տարածված լինի, ես այդտեղ բարի ցանկություն եմ տեսնում: Դրա ի՞նչն է վիրավորական, ես էլ ուրախ կլինեի, որ հայերը բոլորը խոսեին արաբերեն, ֆրանսերեն անգլերեն, չինարեն: Միայն թույլ, բարդույթավորված մարդն է այդպիսի հայտարարությունները օգտագործում հիմար-հիմար ենթադրությունների գալու համար»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031