Լրահոս
Օրվա լրահոսը

Յունաս Յունասսոնի բեսթսելլերը հայերեն է թարգմանվել

Հոկտեմբեր 28,2014 20:25

Յունաս Յունասսոնի «Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին և անհետացավ» բեսթսելլերներն այժմ հնարավոր է նաեւ հայերեն կարդալ: Վեպը շվեդերենից թարգմանել են Աշխեն և Արծվի Բախչինյանները: Այսօր՝ հոկտեմբերի 28-ին «Զանգակ» գրատանը կայացավ գրքի շնորհանդեսը, որի առիթով գրատանը ասեղ գցելու տեղ չկար: «Զանգակի» տնօրեն Էմին Մկրտչյանը ուրախությամբ փաստեց, որ սրահը ընդլայնելու կարիք կա եւ ուրախ է գրքի հանդեպ նման հետաքրքրությունից:

shved4

«Հարյուրամյա ծերուկը» ընթերցողների միջազգային ուշադրությանն է արժանացել 2009-ից և մինչ օրս բեսթսելլերների թվում է: Այն թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, նաեւ Շվեդիայում համանուն ֆիլմ է նկարվել 2013-ին:

shved3

Թարգմանիչ, բանասեր եւ պատմաբան Արծվի Բախչինյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ «Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին և անհետացավ» վեպը համարվում է ժամանակակից գրականության ֆենոմեններից մեկը: «Այստեղ հեղինակը կարողացել է համադրել երկու հետաքրքիր հայեցակարգ. մի կողմից նա ընթերցողին լարված պատումով սյուժե է ներկայացնում, որը թրիլերի բոլոր օրենքներով, դետեկտիվի տարրերով զարգանում է, մյուս կողմից անդրադառնում է դարի համաշխարհային կարեւոր իրադարձություններին եւ փիլիսոփայում շատ ենթատեսքտային ձեւով՝ մարդկության եւ պատմության հարաբերությունների մասին: Վեպում ցույց է տրվում, թե ինչպես պատահական, անկարեւոր մարդը, ավելի խենթ մարդը կարող է ազդեցություն ունենալ համաշխարհային իրադարձությունների վրա: Սա վառ երեւակայության արդյունք է եւ չպետք է պատմական ենթատեքստ փնտրել: Հեղինակին հաջողվել է մեկ հերոսի հարյուրամյա կյանքի միջոցով արտացոլել մի ամբողջ դարաշրջան՝ իր բոլոր դաժանություններով ու անհեթեթություններով՝ շնորհիվ աշխույժ պատմելաոճի եւ ինքնատիպ մոտեցման ու հումորի»: Արծվի Բախչինյանը նշեց, որ Հայաստանում առաջին անգամ է շվեդերենից նման ամբողջական «մեծական» գրական գործ թարգմանվում: Նա նաեւ հավելեց, որ առաջին անգամ էր անընդհատ թարգմանում ու ծիծաղում, չնայած հեղինակի խնդիրը ընթերցողին զվարճացնելը չէ:

shved2

Աշխեն Բախչինյանն էլ ասաց, որ գիրքը մի կարեւոր առանձնահատկություն ունի, դա լավատեսական կողմն է, ու այդ առումով հայերս կարող ենք օրինակ վերցնել:
Բախչինյան ամուսինները նշեցին, որ թարգմանության ժամանակ աշխատել են «կորուստներ» քիչ ունենալ՝ ասելիքը թարգմանաբար, բայց ճիշտ փոխանցելիս: Արծվի Բախչինյանը, մասնավորապես նշեց, որ թե շվեդներն այնքան բարեկիրթ ժողովուրդ են, որ չեն հայհոյում, ու ամենակոպիտ հայհոյանքն այնտեղ սատանա բառն է, կամ իրենց մոտ սատանայական թիվ համարվող 17-ը, իսկ վեպում կա մի հայհոյող գեղեցկուհի, որին պետք էր ճիշտ թարգմանել:

Հայաստանում հաստատված ազգությամբ շվեդ Ուլֆ Հարբորգը խոսելով իր ազգակից հեղինակի բեսթսելլերի մասին, կարեւորեց վերջինիս հայերեն թարգմանությունը, նաեւ ցանկություն հայտնեց, որ հայերենից էլ շվեդերեն թարգմանություններ շատ արվեն: Ուլֆ Հարբորգը նաեւ կատակեց, թե շվեդները, երբ զայրանում եմ, լավ էլ հայհոյում են. «Ուղղակի այդ չքնաղ զույգը (Արծվի եւ Աշխեն Բախչինյանները) մեկ տարի ապրելով Շվեդիայում երեւի չի հանդիպել հայհոյող շվեդների»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ. Լևոնյան says:

    Անհաջող թարգմանություն էր: Ափսոս իմ ծախսած ժամանակին:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031