«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանի դիմումի համաձայն ԱԱԾ-ում հարցաքննված Կոմիտաս վարդապետ Հովնանյանի գործողություններում ԱԱԾ քննչական վարչությունում քրեական հանցագործության տարրեր չեն հայտնաբերել:
Հիշեցնենք, պարոն Դանիելյանը վարդապետի մի քանի հայտարարությունների վերաբերյալ դիմել էր ԱԱԾ՝ պահանջելով ստուգել այդ հայտարարությունների՝ իրականությանը համապատասխանելու հանգամանքը:
ԱԱԾ-ից պարոն Դանիելյանի դիմումի համաձայն պատասխանել են, որ վարդապետի գործողություններում քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ չկան (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), հետեւաբար ԱԱԾ-ն որոշում է ընդունել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ