Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 28-ին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ Մոսկվան պատրաստվում է ճանաչել նոյեմբերի 2-ին Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդավար հանրապետությունների» կայանալիք ընտրությունները, ինչի առիթով իրենց դժգոհությունն են հայտնել Ուկրաինայում և ԱՄՆ-ում:
Մասնավորապես, Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայեթը Թվիթերում գրել է, որ վերը նշված ընտրությունները ճանաչելով՝ Մոսկվան կխախտի Ռուսաստանի, Ուկրաինայի և Դոնբասի անջատականների միջև Մինսկում կնքած խաղաղության համաձայնագիրը: Դիվանագետը զգուշացրել է, որ այդ քայլով ՌԴ-նավելի կմեկուսանա:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոն իր հերթին հայտնել է, որ Ուկրաինայի արևելքում սպասվող ընտրությունները սպառնում են խաղաղության հաստատման գործընթացին՝ նույնպես ընդգծելով, որ ընտրությունների անցկացումն ամբողջությամբ հակասում է Մինսկի պայմանագրին, այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահի մամուլի խոսնակ Սվյատոսլավ Ցեգոլկոն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ