Այսօր Aravot.am-ը ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին հարցրեց՝ 2015-ի բյուջեի քննարկման ժամանակ ընդդիմադիրների կողմից կարծիք հնչեց, որ սա «քրքաշ, յոլա գնալու» բյուջե է, համաձա՞յն եք:
Նա պատասխանեց. «Սա սոցիալական բյուջե է, սոցիալական ուղղվածություն ունեցող է: Շատ կարեւոր է, որ այս ժամանակաշրջանում, որտեղ կան աշխարհաքաղաքական տարբեր զարգացումներ, որտեղ մենք տեսնում ենք, որ կան բազմաթիվ պրոբլեմներ թե՛ ՀՀ-ում, թե՛ ՀՀ սահմաններից դուրս, կառավարությունն իր վրա վերցրել է պատասխանատվություն, որ գնում է ոչ թե սոցիալական ծախսերը կրճատելու ճանապարհով, այլ գնում է սոցիալական բյուջեի ճանապարհով, որ հնարավորինս այնպես անի, որ մեր խոցելի խավերը շատ չտուժեն»:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը չցանկացավ, որ բյուջեին «քրքաշ» անունը վերագրեն՝ ասելով, որ դեռ քննարկումների առաջին օրն է, հետո կտեսնեն, թե սա ինչ բյուջե է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ