Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շարմազանով. «Եթե հրաշք կատարվի եւ ադրբեջանական կողմը վերադառնա կառուցողական դիրքի…»

Հոկտեմբեր 28,2014 18:03

«Ե՛վ Փարիզի հանդիպումից առաջ, ե՛ւ հետո մեր կարծիքը հետեւյալն է եղել՝ ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները խնդրի բացարձակապես խաղաղ կարգավորման կողմնակից են: Երբեք մենք չենք գնացել արկածախնդրության, չենք խոսել ռազմատենչ հռետորաբանությամբ: Թե որքանով մենք կհասնենք դրական տեղաշարժի, կախված է բացառապես ադրբեջանական կողմից: Բազմիցս մենք նշել ենք, որ առանց ԼՂՀ իշխանությունների ուղիղ մասնակցության բանակցային գործընթացներին հնարավոր չէ ակնկալել ռադիկալ առաջընթացներ»,- այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, որ երբ ասում են՝ ժողովուրդներին պետք է նախապատրաստել խաղաղության համաձայնագրին եւ փոխզիջումներ են լինելու, ո՞րն է այդ փոխզիջումը՝ նա պատասխանեց. «Երբ Ադրբեջանը կներկայացնի, թե որն է այդ փոխզիջումը, մենք մերը կներկայացնենք: Այսօր Ադրբեջանը ոչ միայն չի խոսում փոխզիջումից, այլ նաեւ խոսում է խնդրի ռազմական լուծումից: Երբ ադրբեջանական կողմը պատրաստ կլինի փոխզիջումների, երբ պատրաստ կլինի նստել բանակցությունների եւ ոչ թե մաքսիմալիստական ուտոպիստական նպատակներով, ոչ թե կկանգնի եւ իր հասարակությանը կպատրաստի պատերազմի, այլ ոչ թե խաղաղության, այն ժամանակ միգուցե:

Բայց այսօր Ադրբեջանն իր հասարակությանը պատրաստում է պատերազմի: Եթե մինչ այդ հանդիպումը մի պետության ղեկավարը կանգնում եւ ասում է, որ Երեւանը ադրբեջանական տարածք է, եթե պետության ղեկավարները կազմակերպում են դիվերսիաներ, առավոտից երեկո հայատյացություն են քարոզում, ինչի՞ մասին է խոսքը»:
Հարցին՝ այսինքն, Դուք չե՞ ք հավատում, որ Խաղաղության համաձայնագիր կստորագրվի՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Եթե հրաշք կատարվի եւ ադրբեջանական կողմը վերադառնա կառուցողական դիրքի՝ միգուցե: Բայց այսօր ես դա չեմ տեսնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031