Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է քաղաքացիական ծառայության համակարգում ԵՄ աջակցության կառուցակարգերի արդյունավետությունը

Հոկտեմբեր 28,2014 18:13

Հոկտեմբերի 28-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն ընդունեց Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի վերջնական գնահատման անկախ փորձագետներ Հենրիկ Ջեսսին և Արմինե Առաքելյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին անցած տարիներին ԵՄ խորհրդատվական խմբի և ՀՀ ՔԾԽ-ի համագործակցության հիմնական արդյունքները, հետագա գործակցության ուղղությունները, ինչպես նաև ԵՄ-ի կողմից համակարգի զարգացմանն ուղղված խորհրդատվական և մեթոդոլոգիական աջակցության նոր մեխանիզմներ կիրառելու հնարավորությունները:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը արժևորեց Հայաստան-ԵՄ համագործակցության տարբեր ծրագրերի շրջանակներում իրականացված և նախանշված ինստիտուցիոնալ նշանակության բարեփոխումները, այդ ուղղությամբ Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի հետ ծավալված սերտ ու արդյունավետ աշխատանքը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է <<Հանրային ծառայության>> մասին օրենքի ընդունմանը, պետական կառավարման ոլորտում շահերի բախման, եկամուտների, գույքի հայտարարագրման, հակակոռուպցիոն նշանակության այլ ինստիտուտների ներդրմանը, ԵՄ ՍԻԳՄԱ ծրագրի օժանդակությամբ մշակված և համակարգային բարեփոխումների համար հիմնաքարային նշանակություն ունեցող <<քաղաքականության փաստաթղթի>> մշակմանը:

Պարոն Բադալյանը հյուրերի ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ ակնկալում է առաջիկայում այդ համագործակցության առավել սերտացում` հաշվի առնելով, որ քաղաքացիական ծառայության համակարգը մտել է ինտենսիվ և արմատական վերափոխումների հարթություն, որտեղ առավել զգալի է լինելու եվրոպական փորձի համակողմանի ուսումնասիրությունը, օժանդակությունը քաղաքացիական ծառայողների հեռավար ուսուցման մոդուլների ու ծրագրերի մշակման, ուսուցման կենտրոնի ստեղծման, օրենսդրական նոր փոփոխությունների մշակման գործընթացներում:

 

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի   Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն

Ք Ա Ղ Ա Ք Ա Ց Ի Ա Կ Ա Ն   Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ Ա Ն  Խ Ո Ր Հ ՈՒ ՐԴ

Մ Ա Մ Լ Ո   Ք Ա Ր Տ ՈՒ Ղ Ա Ր

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031