Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների՝ Փարիզում հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ, Ֆրանսուա Օլանդը Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ հարց է բարձրացրել:
Ինչպես փոխանցում է «Կոնտակտ»-ը՝ հղում անելով «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությանը, Ելիսեյան պալատի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Օլանդը Իլհամ Ալիևի հետ զրուցելիս անդրադարձել է իրավապաշտպան, քաղբանտարկյալ Լեյլա Յունուսին, որին ձերբակալել են այս տարվա հուլիսին՝ Հայաստանի օգտին լրտեսելու մեղադրանքով:
Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ ինքը ձերբակալվածի ճակատագրի մասին հոգ կտանի:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ