Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արծրուն Պեպանյան. «Երկրորդ Մարտի 1-ն էլ կլինի, երրորդն էլ, չորրորդն էլ»

Հոկտեմբեր 28,2014 17:55

«Ամեն անգամ, երբ ընդդիմությունը պայքարի դրոշներ է բարձրացնում, ես ասում եմ ռեսուրսների գնահատում կատարենք»,- այսօր` հոկտեմբերի 28-ին, «Հայացք» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Վերելք քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը:

Նա նշեց, որ իշխանությունը ունի ոստիկանություն, պաշտոնյաներ, ազգային անվտանգության ներկայացուցիչներ, բանակ, զենք. «Իսկ ի՞նչ ունի ընդդիմությունը, գրե’ք ի՞նչ ունի ընդդիմությունը եւ դրե’ք կշեռքի վրա: Պարզապես գնում են անզեն, անկազմակերպ ու դիմացն այս զորաբանակն է, եւ քանի տոկոս է հաղթելու հավանականությունը: Երկրորդ Մարտի 1-ն էլ կլինի, երրորդն էլ, չորրորդն էլ, ինչի՞ չպետք է լինի, հո, հիմար չե՞ն, որ իշխանություն տան»:

Նա համարում է, որ հասարակությունը պետք է այնպես զարգացած լինի, որ ունենա նորմալ դատական համակարգ եւ այնտեղ էլ կարողանա բողոքել նախագահի կատարած անօրենություններից. «Ամբողջ պետությունն այսօր մեկ անձ է, եւ այդ անձի շնորհքը չէ, դա մեր անշնորհքությունն է: Առաջ ուրիշ անուն ազգանուն ուներ, հիմա ուրիշ անուն ազգանուն ունի: Մի քանի ձեւ ունեն` կա’մ պետք է կարողանան այնքան ուժ հավաքել, որ իշխանությանը սրբի, որը քիչ հավանական է, կա’մ էլ հաշվի առնելով ազգի բարոյական հատկանիշները, իշխանության ներսում էլ պետք է նայել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031