Լրահոս
Օրվա լրահոսը

Եռյակի քաղաքական օրակարգի անկյունաքարը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են. «Ազատություն» ռադիոկայան

Հոկտեմբեր 28,2014 17:42

Եռյակի քաղաքական օրակարգի անկյունաքարը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում փոխանցեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ընդգծելով, որ դա թույլ կտա խուսափել անձնավորված պայքարից և մայդաններից:

Ընդ որում ԲՀԿ պատգամավորը ընդգծում է՝ իրենք կգնան արտահերթ խորհրդարանական ընտրությունների, եթե իշխանությունները հրաժարվեն կատարել իրենց բոլոր պահանջները, իսկ դրանք հետևյալն են՝ հրաժարվել սահմանադրական բարեփոխումներից, կատարել 12 պահանջները և բարեփոխել Ընտրական օրենսգիրքը՝ հրաժարվելով մեծամասնական ընտրակարգից:

Մելքումյան.- Ոչ իշխանական ուժերը, առաջ քաշելով իրենց հարցադրումները իշխանության առջև, չեն կարող միասնական քաղաքական օրակարգ չունենալ։ Այսինքն երբ դու ինչ-որ բան ես ասում, դու պետք է քաղաքական օրակարգ առաջ քաշես, որը իշխանությունը հնարավոր է ընդունում է։ Այս քաղաքական օրակարգի անկյունաքարը, այո, արտահերթ խորհրդարանական ընտրությունն է։

«Ազատություն».- Ինչո՞ւ չգնալ միանգամից նախագահական ընտրությունների։

Մելքումյան.– Եռյակն է որոշել, որ այս փուլում ճիշտը դա է։ Պետք է այնպիսի մի ճանապարհով գնալ, որտեղ ցնցումային, բարիկադային, մայդանային իրավիճակներ չեն ստեղծվի։ Այսինքն սա կոնսենսուսային մի ձև է։ Թող գնանք, ազատ ընտրությունները տեսնենք, այսինքն անձնավորված չէ դա։ Այս առումով մենք համոզված ենք, որ այստեղ մենք հաջողություն կունենանք։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքում էլ իշխանության հարցը լուծվում է։ Պետք է չէ անձնավորված խնդիր դնել։

«Ազատություն».- Անձնավորված ասելով նկատի ունե՞ք, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը չդնենք։

Մելքումյան.– Տեսեք, որտե՞ղ է, որ հարցերը չեն լուծվում։ Խորհրդարանում։ Մենք ասում ենք՝ փոխենք էդ խորհրդարանի ֆորմատը։

«Ազատություն».– Բայց քաղաքական որոշումների կայացումը այսօր հիմնականում խորհրդարանում տեղի չի ունենում։

Մելքումյան.– Ճիշտ եք ասում, բայց այլ խորհրդարան ունենալու հետևանքով լուծումները հենց այդտեղ կայացվեն։ Այսինքն դու ունես ուժերի ռեալ հարաբերակցություն, դու լուծում ես հարցերը։

«Ազատություն».- Իսկ գո՞ւցե պատճառներից մեկն այն է, որ Գագիկ Ծառուկյանը չի ուզում Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջել։

Մելքումյան.- Չէ, այս ամբողջ ընթացքում, ես չեմ կարծում, որ իշխանությունը դիտորդի կարգավիճակով նայելու է, թե ինչ է կատարվում։ Պետք է արձագանքի։

Ռուզաննա Ստեփանյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031