Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Պեպանյան. «Բոլոր շարժումները, որոնք պատերազմ կհայտարարեն իշխանություններին, կզոհվեն»

Հոկտեմբեր 28,2014 17:19

«Դուք սխալ ճանապարհով եք գնում»,- այսօր` հոկտեմբերի 28-ին, «Հայացք» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց «Վերելք» քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը:

Նրա խոսքերով՝ բոլոր շարժումները, որոնք պատերազմ կհայտարարեն` իշխանություններին, կզոհվեն: Չկա նման մի շարժում, որ պատերազմ է հայտարարել եւ դեռ գոյություն ունի: Նա նշեց, որ քսանչորս տարիների ընթացքում բոլոր առաջնորդները բարոյապես մահացել են, իսկ ժողովուրդը, ամեն անգամ ջախջախելով, հուսահատվում է.

«Ես լավ եմ հիշում, Րաֆֆի Հովհաննիսյանը, երբ որ շարժումը սկսեց, ես իրեն հրապարակավ խնդրում էի, որ չանի: Եվս մեկ անգամ, եթե դուք այս մարդկանց ջարդեք իշխանական պարիսպների տակ, ամբողջովին հուսալքվելու է, եւ պետությունը ընկնելու է հոգեվարքի մեջ: Րաֆֆիի շարժման պարտությունից հետո, երկիրն ասես մեռավ, այլեւս փոփոխությունների ոչ մի հույս չմնաց: Մի մասը ճամպրուկները հավաքեց եւ գնաց Հայաստանից, մինչեւ հիմա էլ արտագաղթը շարունակվում է, մյուս մասն էլ պարփակվեց այստեղ մնալով` ասելով, որ պայքարի ձեւը չկա, եւ ինքն էլ չի արձագանքում «պայքա’ր, պայքա’ր»-ի կոչերին»:

Նա ասաց, որ բացի Վազգեն Մանուկյանից, նրանք, որոնք շարժում են նախաձեռնել եւ պարտության են տարել, նրանց հարկավոր է տանել հրապարակ եւ գանահարել. «Նրանք հանցագործ են: Ամեն անգամ, երբ շարժում է սկսվում, ես հարցնում եմ՝ ինչո՞վ է ձեր շարժումը Վազգեն Մանուկյանի շարժումից լավը: Ինքն ուներ այսքան հետեւորդ, այսքան գաղափարական տարր, այսքան կամային հատկանիշներով: Իր դեմ կարդացած գրող տղաներ էին, որոնք բարդույթներ ունեին, որոնք կարող էին հարյուր անգամ մտածել` արժե՞ կրակել, թե՞ ոչ, բայց իրենք կրակեցին: Հիմա այս ոչ իշխանությունները փողոցի տղաներ են մեծամասամբ, «նաղդ» կրակող են եւ ունեն ավելի քիչ հետեւորդներ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031